Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ 2013»-ում կներկայացնի Lonely planet երգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը կներկայացնի Lonely planet երգը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` «Եվրատեսիլ 2013»-ի երգի ազգային ընտրությունը տեղի ունեցավ մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում: Երգի ընտրությունը կատարվեց ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության հիման վրա` 50/50 հարաբերակցությամբ:

Ազգային ընտրության ընթացքում գեղարվեստական հանձնաժողովի կողմից ընտրված «Դորիանս» խմբի մեներգիչը հաջորդականությամբ կատարեց չորս` The truth, No time, Toy planet, Lonely planet երգերը, որոնց հեղինակների անունները գաղտնի էին մինչ ազգային ընտրության ավարտը:

Lonely planet երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, երաժշտությանը` անգլիական Black Sabbathռոք խմբի կիթառահարի Թոնի Այոմին:

Երգի ազգային ընտրությանը ելույթներ ունեցան Մալթայի եւ Վրաստանի ներկայացուցիչները: Մալթան «Եվրատեսիլ 2013»-ում կներկայացնի Ջանլուկա Բեզզինան (Gianluca Bezzina), Վրաստանը` Սոֆո Գելովանին եւ Նոդիկո Տատիշվիլին:

Համերգի ընթացքում համատեղ ելույթով հանդես եկան «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան պատվիրակ Դալիթան, «Մանկական Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանը ներկայացրած Compass band-ը, ինչպես նաեւ «Դասական Եվրատեսիլ 2012-ում»-ի մեր մասնակից Նարեկ Կազազյանը: Նրանք կատարեցին Compass band-ի Swetie baby երգը` քանոնի նվագակցությամբ:

«Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթի Հայաստանի մասնակցի երգի ազգային ընտրության հայտերի ընդունումն ավարտվել էր փետրվարի 20-ին: Հայտերի թիվը գերազանցել էր 70-ը: Հայտեր են ստացվել ոչ միայն Հայաստանից, այլեւ` Իսպանիայից, Բելգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից:

«Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում:«Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր:

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում