Խճանկար

Հայկական թել պանիրը էկզոտիկ փոխարինող կարող է լինել թարմ մոցառելային. San Angelo Standard-Times

2 րոպեի ընթերցում

Հայկական թել պանիրը էկզոտիկ փոխարինող կարող է լինել թարմ մոցառելային. San Angelo Standard-Times

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «թել» պանիրն էկզոտիկ փոխարինող կարող է դառնալ թարմ մոցառելայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` San Angelo Standard-Times օրաթերթն օտարերկրացի համադամասերներին է ներկայացրել հայկական «թել» պանիրը:

«Եթե դուք փնտրում եք շերտավոր նուրբ համով կաթնային պանիր, ապա հայկական «թել» պանիրն իրապես Ձեզ համար է: Մոցառելլայի նման հայկական թել պանիրը եւս դասվում է Ֆիլաթա կոչվող պանիրների շարքին` պատրաստված չորացրած կաթնաշոռից, տաքացրած և համեմված»,- նշվում է օրաթերթում:

San Angelo Standard-Times-ը համադամասերներին է ներկայացրել է նաև հակական պանրի ստացման եղանակը և մատուցման ձևերը. «Թել պանիրը պատրաստում են ոչխարի, այծի կամ կովի կաթից: Տեղական պանիրները հիմնականում կովի կաթից են պատրաստվում: Տաքացրած կաթնաշոռն անընդհատ հարելով ստացվում է էլաստիկ հումք, որն էլ մասնատում են նուրբ թելիկների: Ստացված թելիկներից գեղեցիկ հանգույցներ են պատրաստում և պահում աղաջրի մեջ»:Աղաջրի մեջ պահվող պանիրը մերձավորարևելյան պանիրների նման շատ աղի կարող է լինել, ուստի մատուցելուց առաջ խորհուրդ է տրվում թեթևակի ցայել ջրով:

Օրաթերթը նաև խորհուրդ է տալիս մատուցման ժամանակ պանրի վրա ցանել նիգելլա սատիվայի փոքրիկ սերմեր, որոնք պանրին վայրի սուսամբարի ախորժելի համ և բույր կհաղորդեն: Իսկ պանրին ավելի գայթակղիչ տեսք տալու համար այն փափուկ թելիկների պետք է բաժանել:

Հայկական պանիրը կարող է լիարժեք փոխարինել մոցառելլային: Այն կարող է մատուցվել որպես սառը ուտեստ կամ օգտագործվել սենդվիչներ, աղցաններ, բուտերբրոտներ պատրաստելիս, հալեցված վիճակում կամ անգամ պիցցայի մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում