Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի մրցաշարի կայծակնային շախմատի հաղթողն է
1 րոպեի ընթերցում
![Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի մրցաշարի կայծակնային շախմատի հաղթողն է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/02/709287.jpg)
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները շարունակում են գերազանց հանդես գալ Ռոշֆորի միջազգային մրցաշար-փառատոնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը եւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել են 6-ական միավոր եւ կես քայլով են ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Դավիթ Ջոջուայից (Վրաստան):Լրացուցիչ ցուցանիշներով Գրիգորյանն ընթանում է 2-րդ, Տեր-Սահակյանը` 4-րդ տեղերում: Վեց միավոր է վաստակել նաեւ գրոսմայստեր Վլադ-Քրիստիան Ջիանուն (Ռումինիա):Եզրափակիչ տուրում Տեր-Սահակյանը սեւերով խաղում է Ջոջուայի, Գրիգորյանը` Ջիանուի հետ:
Շախամատի ֆեդերացիան հայտնում է նաեւ`Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի փառատոնի ծրագրով անցկացված կայծակնային մրցաշարում չի կրել ոչ մի պարտություն եւ, 11 հնարավորից վաստակելով 9,5 միավոր, միանձնյա նվաճել է առաջին մրցանակը:
Հայաստանի ներկայացուցիչներ Սարգիս Մանուկյանը եւ Արմինե Բաբայանը Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո ունեն 2,5-ական միավոր: Նրանք առաջատարներից ետ են մնում կես միավորով: