Լիդուշիկը մենահամերգ կունենա Գլենդեյլի «Ալեքս» թատրոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք 2011» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Լիդուշիկը (Լիդա Առաքելյան) փետրվարի 24-ինմենահամերգ կունենա Գլենդեյլի «Ալեքս» թատրոնում: Լոս Անջելեսից` «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիդուշիկը նշեց, որ համերգի առաջարկը եղել է Arpi Productions ընկերության կողմից, որի հետ հանդիպումը կայացել էր 2012-ի ամռանը Երեւանում:

«Ցանկություն կար դեռ աշնանը կազմակերպելու համերգը, սակայն իմ նախորդ շրջագայություններից ելնելով` որոշվեց համերգի օրը նշանակել փետրվարի 24-ին: Լոս Անջելեսի համերգին հանդես եմ գալու հունվարին Գյումրիում կայացած իմ մենահամերգի ծրագրով` բակացած 4 բաժիններից»,- ասաց նա:

Փոքրիկ երգչուհին անկեղծացավ, որհուզմունքը շատ մեծ է, բայց արդեն հասցրել է հանդիպել հայրենակիցներից շատերին, ովքեր ներկա են լինելու համերգին, ստացել ջերմ ու անկեղծ խոսքեր, ինչն էլ օգնելու է իրեն ավելի վստահ հանդես գալու: «Շփվելով ծանոթ թե անծանոթ մեր հայրենակիցների հետ` շատ տպավորված եմ հատկապես հայերի կամային ուժով, որ այսպիսի մեծ երկրում կարողանում են պահպանել մեր ավանդույթներն ու սովորույթները, մեր լեզուն ու մշակույթը»,- նշեց նա:

Համերգին իր 4 երգերովկմասնակցի նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը:

«Նոր ալիք 2011» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Լիդուշիկի առաջին մեծ մենահամերգը տեղի է ունեցել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում 2013 թվականի հունվարի 19-ին:Լիդուշիկը Ղրիմի «Արտեկ» համերգային համալիրում տեղի ունեցած մանկական «Նոր ալիք 2011» միջազգային մրցույթում ներկայացրել է «Պարը» երգը եւ արժանացել հատուկ մրցանակի` իտալական «Ռաունա» (RAJ UNO) հեռուստաընկերության կողմից: Երգչուհին մասնակցել է նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2012» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին` «Շնորհավոր» երգով:

Հայերեն

PISA 2025 կրթական արդյունքների միջազգային գնահատում․ գլոբալ միտումներն ու առանցքային տվյալները

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսլանդիան նախատեսում է օրենքով արգելել կետերի որսը

Վարչապետը Փարիզում մասնակցում է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍՆ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքներին