Հայաստանում ավարտվեց նախագահի ընտրությունների քվեարկությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ավարտվեց նախագահի ընտրության քվեարկությունը. փետրվարի 18-ի ժամը 20:00-ի դրությամբ 41 ընտրատարածքների բոլոր` 1988 ընտրատեղամասերը փակված են:Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.81 տոկոսը` 1 մլն 259 հազար 374 ընտրող:Ժամը 21:00-ին ԿԸՀ-ն կներկայացնի մինչեւ քվեարկության ավարտը` 20:00-ն, մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ` ըստ մարզերի եւ Երեւան քաղաքի:

Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը փետրվարի 17-ի դրությամբ 2 մլն 505 հազար 980 էր:Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին յոթ թեկնածուներ`Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան (քվեաթերթիկներում թեկնածուների անուններն այբբենական կարգով են):

«Արմենպրես»-ի հաղորդմմաբ` ժամը 22:00-ին նախատեսվում է ԿԸՀ-ում էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփման նիստի անցկացում. փետրվարի 9-13-ն անցկացված այսքվեարկությունը նախատեսված էր ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների, ընդհանուր թվով` 243 հոգու համար: Էլեկտրոնային քվեարկության արդյունքների ներկայացումիցհետո տեղամասերից կստացվեն առաջին տվյալները, դրանք կամփոփվեն, կներկայացվեն ԿԸՀ, որտեղից անմիջապես մուտք կլինի համակարգ: Տվյալները ԿԸՀ-ում ստացվելուն զուգահեռ կհրապարակվեն համացանցում. ԿԸՀ կայքից ընտրողները տեղամաս առ տեղամաս կարող են տեղեկանալ քվեարկության արդյունքների մասին:

Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: Ընտրություններին հետեւեցին տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպություններ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 12 կազմակերպության 632, եւ տեղական 26 կազմակերպության 6251 դիտորդներ:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA