ԿԸՀ-ում ձևավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,18ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կենտրոնի նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող տեղեկությունները, պարզել տեղեկությունների հավաստիությունը, դրանց վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ, իսկ խախտումներին վերաբերող փաստերի հաստատման դեպքում համակարգել դրանք և ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի աշխատանքների արդյունքները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Կարդացեք հոդվածը` English