Հայաստանում մեկնարկեց նախագահի ընտրությունների քվեարկությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վեցերորդ անգամ մասնակցում են նախագահի ընտրության քվեարկությանը. փետրվարի 18-ի ժամը 08:00-ի դրությամբ 41 ընտրատարածքների բոլոր` 1988 ընտրատեղամասերը բացված են:Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը փետրվարի 17-ի դրությամբ 2 մլն 505 հազար 980 է:Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու՝Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան (քվեաթերթիկներում թեկնածուների անուններն այբբենական կարգով են):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ քվեարկության օրը, ինչպես եւ խորհրդարանական ընտրություններին, հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքը բացառապես թափանցիկ ընթացակարգերով: «Առավոտյան ԿԸՀ-ում իր աշխատանքն է սկսում մեր տեղեկատվական կենտրոնը, որտեղ նախատեսվում են բազմաթիվ բրիֆինգներ` տարբեր գերատեսչությունների, տարբեր պետական մարմինների ներկայացուցիչների, ովքեր կներկայացնեն ընտրական գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրենց կատարած աշխատանքները»,- նշեց նա: Միաժամանակ առավոտյան` 09:00-ին կլինի առաջին հրապարակումն ուղիղ եթերով, կներկայացվեն տեղեկություններ քվեարկության սկզբի մասին, այնուհետեւ երեքժամյա պարբերականությամբ կտրամադրվի ընտրողների մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն` ըստ Երեւան քաղաքի եւ տասը հազար ու ավելի բնակչություն ունեցող բնակավայրերի: Այդ տեղեկատվությունը, տեղամաս առ տեղամաս, անմիջապես հրապարակումից հետո կհայտնվի ԿԸՀ համացանցային կայքում:

Երեկոյան վերջին հրապարակումը կլինի ժամը 21:00-ին, երբ արդեն կներկայացվեն նախնական տվյալներ` ընտրողների ընդհանուր մասնակցության վերաբերյալ, ժամը 22:00-ին նախատեսվում է ԿԸՀ-ում էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփման նիստի անցկացում. փետրվարի 9-13-ն անցկացված այսքվեարկությունը նախատեսված էր ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների, ընդհանուր թվով` 243 հոգու համար: Էլեկտրոնային քվեարկության արդյունքների ներկայացումիցհետո տեղամասերից կստացվեն առաջին տվյալները, դրանք կամփոփվեն, կներկայացվեն ԿԸՀ, որտեղից անմիջապես մուտք կլինի համակարգ: Տվյալները ԿԸՀ-ում ստացվելուն զուգահեռ կհրապարակվեն համացանցում. ԿԸՀ կայքից ընտրողները տեղամաս առ տեղամաս կարող են տեղեկանալ քվեարկության արդյունքների մասին:

Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն ունեն 8-ական անդամ: Մեկական անդամ նշանակելու իրավունք ունեին Ազգային ժողովում խմբակցություն ունեցող 5 կուսակցությունները` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» և «Հայ ազգային կոնգրես» դաշինքը:

Ընտրություններին կհետեւեն տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպություններ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 12 կազմակերպության 632, եւ տեղական 26 կազմակերպության 6251 դիտորդներ:Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվել է 14285 ընտրող, Հայաստանում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում` 502, քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակում` 1719, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակում` 1628 ընտրող:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին