Սերժ Սարգսյանը խոստացել է կյանքի կոչել մատչելի դեղերով ապահովման ծրագիրը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապահով Հայաստանի մասին իր պատկերացումները եւ դրան հասնելու ուղիները փետրվարի 8-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտրողներին ներկայացրեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագահի թեկնածուն կարեւորեց նման հանդիպումների անցկացումը եւ հավելեց, որ դրանք նոր լիցքեր են հաղորդում եւ հնարավորություն տալիս ծրագրի ամբողջականացման համար:

«Յուրաքանչյուր նման հանդիպման ժամանակ ես փորձում եմ ներկայացնել, խոսքս տեղ հասցնել որքան հնարավոր է պարզ, հակիրճ, բայց նաեւ որոշ դեպքերում մանրամասն` ամեն անգամ շեշտը դնելով որոշակի ոլորտի խնդիրների վրա: ՀՀ գյուղերում եւ քաղաքներում ես ներկայացնում եմ մեր արդեն իսկ ծրագրած նախաձեռնությունները բոլոր ասպարեզներում` պաշտպանությունից գիտություն, մշակույթից արդարադատություն: Չկա ոլորտ, որն ուղղակի կամ միջնորդավորված կերպով չառնչվի քաղաքացիների ապահովությանը. բարեփոխումները փոխադարձաբար լրացնում են միմյանց:Ապահով Հայաստանի գլխավոր նպատակը հայտնի է, իսկ ապահով Հայաստանի հենասյունը ապահով հայրենիքին է»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահի թեկնածուն Քանաքեռ-Զեյթունի ընտրողներին հիմնականում ծանոթացրեց առողջապահության ոլորտում նախատեսվող փոփոխությունների հետ: Նա կարեւորեց, որ մեր երկրի բոլոր համայնքների բնակիչները պետք է կարողանան օգտվել որակյալ բժշկական ծառայություններից: Նախատեսվում է ներդնել մայրական կապիտալի համակարգ, կատարելագործել առողջապահական ապպահովագրական ինստիտուտը: Կառուցվելու է միջազգային չափանիշերին համապատասխան արյունաբանության հիվանդանոց, հիմնվելու է ուռուցքաբանության կենտրոն:

«Մենք պարտավորվել ենք Հայաստանը դարձնել առողջապահության գերազանցության տարածաշրջանային կենտրոն: Առաջիկա երեք կամ չորս ամիսների ընթացքում մեր դեղատներում հայտնվելու են սոցիալական բաժիններ, որտեղ նույն որակի դեղերը լինելու են 30-35 տոկոսով ավելի էժան, քան ընդհանրապես կան»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նաեւ կարեւորեց, որ իր կողմից հնչեցվող գաղափարները պարզունակ ցանկություններ կամ անհիմն թեզեր չեն: «Ընտրություններն ինչ-որ առումով երկրի, հասարակության համար փորձություններ են: Այսպիսի պահերին են առավել ցայտուն դրսեւորվում բոլորի ուժեղ ու թույլ կողմերը, նախընտրական բնական լարվածության տակ են ի հայտ գալիս երեւույթներ, որոնք սովորաբար քողարկված են: Բնական է, որ այս օրերին կարելի է ամեն ինչ տեսնել. ընդդիմադիրները փայտ են նետում իրար վրա` փորձելով պահել վաղուց արդեն կորցրած դիրքերը: Քաղաքական կուսակցությունը հալածում է իր անդամներին միայն նրա համար, որ սատարում են իրենց իսկ կուսակցության անդամին: Զավեշտալի բան է, բայց նախընտրական շրջանում շատ են լինում այդպիսի դեպքեր: Սա բնական է եւ ժամանակավոր: Շատ շուտով գալու է հանգիստ, առանց աղմուկի աշխատանքի ժամանակը: Մենք հետեւողականորեն առաջ ենք տանելու մեր երկիրը, հատ առ հատ լուծելու ենք բոլոր խնդիրները, արմատախիլ ենք անելու մեզանում առկա հոռի երեւույթները»,-շեշտեց Սերժ Սարգսյանը:

Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում արդեն ձեւավորվել է 1988 ընտրատեղամաս: Նախընտրական քարոզչությունը կավարտվի փետրվարի 16-ին: Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին` ժամը 08:00-ին եւ կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին:

Հայերեն English Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված