Երգչուհի Անահիտ Սահակյանը հաղթանակով է վերադարձել «Երգող Կոստա-Բրավա» միջազգային մրցույթից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի երգչուհի Անահիտ Սահակյանը «Երգող Կոստա-Բրավա» իսպանական ամենամյա միջազգային մրցույթում գրավել է 1-ին տեղը: Հունվարի սկզբին կայացած մրցույթին Սահակյանը մասնացել է իր վոկալի ուսուցչուհի Արմանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 4-ին հրավիրված ասուլիսում Անահիտ Սահակյանը նշեց, որ մրցույթից վերադարձել է շատ լավ տպավորություններով:

«Ելույթից առաջ, երեւի ապրումներից, կոկորդս ցավում էր, մի փոքր վախեցել էի, լարվել, սակայն ժյուրիի անդամներն այնքան բարի էին դիմավորում մասնակիցներին, որ լարվածությունը նվազեց: Աշխատում էի մտածել միայն լավ բաների մասին` չլարվելու համար»,- պատմեց պատանի երգչուհին: Նա նաեւ նշեց, որ ժյուրիի ռուս անդամն ասել էր, որ իր ձայնը Աստծուց է տրված:«Ժյուրիի իսպանացի անդամը նույնպես գովեց եւ ասաց, որ շատ լավ կատարում էր: Նրանք նշում էին, որ շատ գրագետ աշխատանք է տարվել վոկալիստի հետ»,- ընդգծեց երգչուհին: Մրցույթում Անահիտը կատարել է Առնո Բաբաջանյանի «Կամուրջներ» ստեղծագործությունը, ինչպես նաեւ երկու երգ Թինա Թյորների եւ Սելին Դիոնի երգացանկից:

«Անահիտը պատրաստվում է հաջորդ տարի ընդունվել կոնսերվատորիա: Ես զգացի, որ նրա տվյալները շատ լավն են եւ ինքը հասել է որոշակի մակարդակի, որ պատրաստ է մասնակցել միջազգային մրցույթի: Անահիտի մասնակցությանն աջակցել է «Ֆոլկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սամվել Գալստյանը, ով բազմաթիվ երաժշտական միջոցառումներ է կազմակերպում»,-ասաց Արմանուշ Հակոբյանը: Իսպանիայի թագավորության կողմից Արմանուշ Հակոբյանին շնորհակալագիր է հանձնվել`պրոֆեսիոնալ եւ բարձր մակարդակի աշակերտ ունենալու համար:«Հպարտ եմ եւ ուրախ Անահիտով, իր կազմակերպվածությամբ: Հաղթանակը հանրապետության պատիվն էր, շատ ուրախալի փաստ է»,- նշեց Ջազային քոլեջի երկարամյա դասախոսը` առանձնակի շնորհակալություն հայտնելով նաեւ Անահիտի ընտանիքին աջակցության համար:

«Մրցույթի նպատակն է մշակութային նոր խաչմերուկներ գտնելը, նոր պետություններ ներգրավելը եւ նոր տաղանդավոր կատարողներին բացահայտվելու եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն ընձեռելը»,- ասաց «Անի Քոչար» փրոդաքշնի տնօրեն Անի Քոչարը, ով Անահիտ Սահակյանի մեդիահարցերով պատասխանատուն է: Նրա խոսքով`մրցույթի բացառապես պրոֆեսիոնալ մասնագետները գնատում են առաջին հերթին ձայնը, ինչպես նաեւ մասնակցի բեմական կեցվածքը, ընտրված երգերի ճիշտ մատուցումը:Քոչարը նշեց նաեւ, որ արդեն կան գործնական հեռանկարային համագործակցության առաջարկներ:

Անահիտ Սահակյանը տարբեր տարիներին մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր ալիք» միջազգային մրցույթների նախընտրական փուլերին: Նկարահանել է չորս տեսահոլովակ, որոնցից մեկը զուգերգ է Սարգիս Ավետիսյանը հետ:

«Երգող Կոստա-Բրավան» էստրադային վոկալի մրցույթ- փառատոն է, որին կարող են մասնակցել ինչպես մենակատարներ, այնպես էլ խմբեր, անսամբլներ, որոնք կատարում են հայտնի կամ հեղինակային ստեղծագործություններ էստրադային ժանրում: Բացի մրցութային մասից, փառատոնը նաեւ հետաքրքիր ծրագիր է նախապատրաստում մասնակիցների համար էքսկուրսիաների, ինտելեկտուալ խաղերի, դիսկոտեկի տեսքով:

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում