Պաշտոնական

Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի անդամները հյուրընկալվել են ԱԺ-ում

3 րոպեի ընթերցում

Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի անդամները հյուրընկալվել են ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ,2ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բահրեյն բարեկամական խմբի անդամները փետրվարի 2-ինհանդիպել են Բահրեյնի Թագավորության խորհրդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺհասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերի այցը Հայաստան, ԱԺ ՀՀ-Բահրեյն բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը, կարեւորելով միջխորհրդարանական կապերի հետագա աշխուժացումը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների խորացման գործում, հույս է հայտնել, որ պատվիրակության ներկա այցը նոր ազդակ կհանդիսանա արդյունավետ փոխգործակցության համար:

Կողմերը ներկայացրել են խորհրդարանների գործունեությունը, առկա ներքաղաքական ու տնտեսական իրավիճակը, երկուստեք կարեւորվեց համատեղ ծրագրերի իրականացումը:

Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Հայաստանում ընթացող նախագահական ընտրություններին, նշել է, որ քաղաքական ուժերն ու իշխանությունները վճռական են տրամադրված, որպեսզի դրանք անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ:

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրը, բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ հայկական կողմը պաշտպանում է հարցի խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծումը, ինչին խոչընդոտում է Ադրբեջանն իր ռազմատենչ կեցվածքով ու մարդասպան սաֆարովներին հերոսացնելու քաղաքականությամբ:

Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով՝ Գալուստ Սահակյանը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, նշելով, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը էապես կմեղմեր լարվածությունը ողջ տարածաշրջանում: Դա է ակնկալում նաեւ միջազգային առաջադեմ հանրությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության ղեկավար Հասան Իյադ Բու Խամասը կարեւորել է երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացումը, կիսելով հայ գործընկերների այն տեսակետը, որ այդ խնդրում մեծ է նաեւ միջխորհրդարանական համագործակցության դերը: Նա նպատակահարմար է համարել երկու խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով շփումների աշխուժացումը, ինչը կնպաստի նաեւ կապերի ակտիվացմանը գործարար, մշակութային, զբոսաշրջության եւ շատ այլ ոլորտներում:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, իրենց տեսակետները ներկայացրել են նաեւ բարեկամական խմբերի՝ հանդիպմանը մասկանից մյուս անդամները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում