Սպորտ

Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպումը չի ցուցադրվի

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպումը չի ցուցադրվի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումը չի հեռարձակվի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումները հեռարձակող «Արմենիա» հեռուստաընկերության սպորտային բաժինը:

Վերջինիս տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի ֆուտբոլասերներ,hաշվի առնելով վերջին օրերին համացանցում տեղ գտած մի շարք քննարկումները, որոնք կապված են Հայաստան-Լյուքսեմբուրգ ֆուտբոլային հանդիպման հեռարձակման հետ, կարևոր ենք համարում տեղեկացնել`Հայաստան-Լուքսեմբուրգ ընկերական հանդիպումը չի հեռարձակվելու ոչ մի հեռուստաալիքով, քանի որ խաղը չի նկարահանվելու եվրոպական ոչ մի հեռարձակող կազմակերպության կողմից, և ազդանշանը չի բարձրացվելու արբանյակ: Հետևաբար, անհիմն ենք համարում սույն հարցի շուրջ որոշ անձանց կարծիքն ու վերաբերմունքը, ովքեր պատեհ ու անպատեհ առիթներով շահարկում են Արմենիա TV-ի անունը»:

««Արմենիա TV»-ն մինչ այս հեռարձակել է Հայաստանի Ազգային հավաքականի բոլորայնհանդիպումները, որոնց հեռուստատեսային ազդանշանը բարձրացվել է արբանյակ, և փորձել ապահովել թե տեղեկատվական հոսքի, և թե բուն հանդիպումների հեռարձակման մաքսիմալ բարձր որակը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայաստան- Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին ֆրանսիական Վալանս քաղաքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում