Շինհրապարակներում աշխատողների անվտանգության ապահովման նորմատիվներ են մշակվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շինարարական հրապարակներում անվտանգության պայմանները չեն ապահովվում, ինչի ուղղությամբ ՀՀ կառավարությունն արդեն սկսել է քայլեր ձեռնարկել: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում ասացՀայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պետ Հակոբ Մանուկյանը, գործադիր մարմինը շինհրապարակների անվտանգության մասին նորմատիվներ է մշակում: «Աշխատանքային անվտանգ պայմաններ ապահովելու համար մենք պատասխանատվություն չենք կրում: Մեր պարտականությունը միայն դրանք խախտելու դեպքում սեմինարների կամ գրությունների տեսքով աշխատողներին վերապատրաստելն ու ուշադրություն հրավիրելն է»,-ասաց Հակոբ Մանուկյանը: Նա վստահ չէ` գործատուն աշխատողին առանձին գումար հատկացնո՞ւմ է անվտանգության պարագաներ գնելու համար, թե ոչ: «Դա կարող է պատահել մեկ-երկու գործատուների մոտ: Վստահ եմ, որ մնացածը նման քայլերի չեն դիմում: Եթե հատկացնեին այդ գումարը, իրենք անձամբ կգնեին դրանք և կբաժանեին աշխատողներին»,-ավելացրեց ԱՊՏ-ի պետը:

2012թ-ին հանրապետությունում Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունն իրականացրել է 847 շինարարական նոր կառույցների անվտանգության նորմերը ստուգող ընթացիկ և ըստ անհրաժեշտության ստուգումներ: 677 որոշումներով իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ նշանակվել են տուգանքներ 53 մլն 230 հազար դրամի չափով: Ինչպես տեղեկացրեցՀՀ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը, խախտումները նկատվում են շինարարական գործընթացի առաջընթացին զուգահեռ: Երկրում շինարարության որակը տեսչական, ընթացիկ և ըստ անհրաժեշտության ստուգումներով վերահսկում է Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունը: «Տեսչական ստուգումներն իրականացվում են ՀՀ մարզպետարաններում, ինչպես նաև մարզային ենթակայության կազմակերպություններում` ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի հիման վրա տրված ժամանակացույցի համաձայն: Ընթացիկներն իրականացվում են շինարարական օբյեկտներում` աշխատանքների իրականացման բոլոր փուլերում` իրավական ակտերի և համապատասխան փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ»,-ասաց նախարարի մամուլի քարտուղարը` հավելելով, որ ստուգումներն իրականացվում են նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային ֆոնդի հողերում:

Դեռեւս հոկտեմբերի 25-ին Երեւանի կենտրոնում`Խանջյան փողոցի 20 շենքի հարեւանությամբ գտնվող կիսակառույցը փլուզվեց. փլատակների տակ մնաց 11 շինարար։ Փաստի առնչությամբոստիկանությունում քրեական գործ հարուցվեց`ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը):

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA