ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սուսերամարտի ֆեդերացիայի`հունվարի 19-ին կայացած համաժողովիընթացքում ներկաները քննարկել են կազմակերպչական բազմաթիվ հարցեր, լսվել են հավաքականների ավագ մարզիչների հաշվետվությունները կատարված աշխատանքների վերաբերյալ, տեղի է ունեցել ֆեդերացիայինախագահի և տեղակալների ընտրություն:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, համաժողովի ժամանակ ընտրվել են նաև ֆեդերացիայի ղեկավար կազմի մյուս անդամները՝ նախագահի տեղակալներ Սամվել Աբրահամյանը և Սամվել Մեհրաբյանը, գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:Ֆեդերացիայի գործադիր տնօրեն է նշանակվել Արթուր Սեդրակյանը: Ճկասուսերակիրների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտաշ Մադոյանը, իսկ խոցասուսերներինը՝ Անդրանիկ Արազյանը: