Տարածաշրջանային

Գելա Բեժուաշվիլին Սերգեյ Լավրովի հետ անցկացրած հանդիպումը գնահատել է որպես «բարդ եւ միեւնույն ժամանակ օգտակարե

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ չորեքշաբթի օրը Մոսկվայում անցկացրած հանդիպումը գնահատել է որպես «բարդ եւ միեւնույն ժամանակ օգտակարե: Այդ մասին վրացական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է «Իմեդիե հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք քննարկեցինք վրաց-ռուսական հարաբերությունների կացությանն ու զարգացմանը վերաբերող հարցերը: Դա դժվարին, բայց հարկավոր ու օգտակար խոսակցություն էր, հանդիպումը շարունակվեց մեկուկես ժամ: Հույս կա, որ ռուսական կողմը ըմբռնումով կվերաբերվի վրացական կողմի դիրքորոշմանը, այն ամենին, ինչը մեզ անհանգստացնում է: Ըստ իս, անընդունելի են այն մեթոդները, որոնցով մենք դիմակայում ենք միմյանցե,-ասել է Բեժուաշվիլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում