Հայաստանը բանակցում է ներդրողների հետ անսպառ էներգատեսակների ոլորտը զարգացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բանակցություններ են վարվում տարբեր օտարերկրյա և տեղական ներդրողների հետ՝ հողմային և արևային էներգետիկայի ոլորտներում ծրագրերի իրականացման համար: Այդ մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Հայ-իտալական մասնավոր ընկերության կողմից ավարտվել են Շիրակի մարզի Քարախաչ լեռնանցքի տարածքի հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները: «Ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացել է կառուցման լիցենզիա մինչև 20 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ «Քարախաչ 1» հողմաէլեկտրակայանի կառուցման համար»,- նշեց Հարությունյանը:

Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ «Զոդ Ուինդ» մասնավոր ՓԲԸ-ն ավարտվել է Գեղարքունիքի մարզի Սոտքի լեռնանցքի տարածքում հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները: Ընկերությունը բանակցություններ է վարում տարբեր կազմակերպությունների հետ՝ 20 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ «Զոդ» հողմաէլեկտրակայանի կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Նախատեսվում է Հայաստանում մինչև 2025 թվականը կառուցել 200 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմակայաններ:

2005 թվականի դեկտեմբերին Պուշկինի լեռնանցքում շահագործման է հանձնվել Հայաստանում, ինչպես նաև Կովկասում, առաջին ցանցային հողմաէլեկտրակայանը` 2,6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Նշված տեղանքում նախատեսվում է կառուցել մինչև 20 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմաէլեկտրակայան: Հետազոտությունները ցույց են տվել Հայաստանում քամու էներգիայի օգտագործման մեծ հեռանկարայնությունը: Հայաստանն ունի հողմաէներգետիկայի բավականին զգալի պաշարներ, որոնց տնտեսապես հիմնավորված պոտենցիալը գնահատվում է մոտ 1,26 միլիարդ կվտ/ժ:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին