Կարծիքներ

Քաղաքագետը նախագահական ընտրություններում կանխատեսում է Սերժ Սարգսյանի հաղթանակը

3 րոպեի ընթերցում

Քաղաքագետը նախագահական ընտրություններում կանխատեսում է Սերժ Սարգսյանի հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրված 8 թեկնածուների մեջ հաղթողի հիմնական հավակնորդը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ իմաստ չի տեսնում այն մարդկանց առաջադրման մեջ, ում հասարակությունն անգամ չի ճանաչում: «Առաջիկա ընտրություններում կարելի է կանխատեսել Սերժ Սարգսյանի հաղթանակը, քանի որ չեմ տեսնում մեկին, ով կարող է մրցակցել նրա հետ»,-ասաց նա: Քաղաքագետը տարօրինակ համարեց ընդդիմության հիմնական ուժերի՝ նախագահական ընտրություններում իրենց մասնակցությունից հրաժարվելու հանգամանքը՝ նշելով, որ նման իրավիճակում ընտրությունների ելքը կանխատեսելի է դարձել:

Քաղաքագետն անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի չառաջադրվելուն` նշելով, որ չի կարելի նրան մեղադրել թեկնածությունը չառաջադրվելու համար, քանի որ նա երբեք բարձրաձայն չէր էլ հայտարարել որպես նախագահի թեկնածու ընտրություններին մասնակցելու մասին:

Խոսելով ընտրություններին միջազգային «ուշադրության» մասին՝ Շաքարյանցը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ում հայաստանյան նախագահական ընտրություններից մեծ սպասելիքներ ունեն: «ԱՄՆ-ում սպասում են, որ Հայաստանում ով էլ նախագահ ընտրվի, ավելի կխորացնի Արեւմուտքի հետ իր հարաբերությունները»,- ասաց նա:

Շաքարյանցն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում սպասվելիք հանդիպմանը՝ նշելով, որ այդ հանդիպումից ոչինչ ակնկալել պետք չի, որովհետեւ այն սովորականի նման ոչինչ տալու կողմերին:

ՀՀ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ-ի փետրվարի 18-ին: Նախագահական ընտրություններին կմասնակցեն նախագահի ութ թեկնածուներ`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկիննախարար Արման Մելիքյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:ՀՀ տարածքում` 41 ընտրատարածքներում, բացվել են 1988 ընտրական շտաբեր:Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում