Շոու բիզնես

Հայաստանը կմասնակցի նաեւ «Եվրատեսիլ»-ի պարի մրցույթին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կմասնակցի նաեւ «Եվրատեսիլ»-ի պարի մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Լեհաստանի Գդանսկ քաղաքում 2013 թվականի հունիսի 14-ին կայանալիք «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» (Eurovision Dance Contest) մրցույթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատախանատու Գոհար Գասպարյանը` մրցույթին կարող են մասնակցել 16-21 տարեկան շնորհալի պարողներ: Հայաստանի ազգային ընտրությանը մասնակցելու համար հունվարի սկզբին կհայտարարվի մրցույթ, որի մանրամասները կզետեղվեն Առաջին ալիքի պաշտոնական կայքում:

Գասպարյանի խոսքով` մայիսի 14-18-ը Շվեդիայի Մամլո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը եւ իր երգը կընտրվեն ներքին ընտրությամբ, որը կկատարվի Հանրային հեռուստաընկերության հատուկ հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն հայկական երգարվեստի փորձառու ներկայացուցիչներ:

Մրցույթում Հայաստանի մասնակցության բոլոր մանրամասները հայտնի դառնան մինչեւ 2013 թվականի մարտի 10-ը:

Հայաստանի 2012 թվականի ընթացքում վերջին մասնակցությունը` Եվրոպական հեռարձակողների միության միջազգային հեռուստամրցույթում նոյեմբերին Ամստերդամում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2012»-էր, որտեղ մեր երկիրը ներկայացրեց Compass band խումբն իր Sweetie baby երգով` զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում