«Թարաֆ»-ի սյունակագիրը թուրքական պետությանը մեղադրում է Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվության աղբյուրները փակելու մեջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք սյունակագիրները վերջին շրջանում իրենց հոդվածներում սկսել են ավելի հաճախակի անդրադառնալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի նախկին և ներկա կառավարությունների դիրքորոշումներին: Այս անգամ խնդրին անդրադարձել է «Թարաֆ» պարբերականի հոդվածագիր Սերդար Գայան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» պարբերականը, Գայան իր հոդվածում հիշեցնում է, որ 1915 թվականին երիտթուրքերը Անատոլիայում բնակվող հայերի մեծ մասին տեղահանեցին կամ ենթարկեցին կոտորածի` վերացնելով հազարավոր տարիներ շարունակ այս տարածքում բնակվող հայերին:

«Անատոլիայի մահմեդականները հազար տարուց ավելի կողք կողքի ապրել են հայերի հետ, սակայն, հակառակ դրան, նրանք շատ շուտ մոռացան հայերին: Նրանց հիշողությունից մաքրվեցին հայերը, ինչպես նաև նրանց գյուղերը, եկեղեցիները»,- գրում է սյունակագիրը: Նա ընդգծում է, որ միայն 1973 թվականից հետո Ցեղասպանության ճանաչման անվերջանալի պահանջները պատճառ դարձան, որպեսզի թուրքերը «հիշեն» հայերի հետ կապված իրենց անցյալը:

«Հայկական ինքնությունը թուրքերի համար այսուհետ կրում էր միայն քաղաքական իմաստ, որը ձևավորվում էր միայն թշնամանքի զգացումով»,- գրում է Գայան: Սյունակագիրը խոսում է 1950 թվականին Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի ցեղասպանության վերաբերյալ հռչակագրի ստորագրման մասին` ընդգծելով, որ թուրքական կողմը նման քայլի է գնացել առանց գիտակցելու «ցեղասպանություն» բառի իմաստը: Նման իրադրության առաջացման համար նա մեղադրում է թուրքական պետությանը, որը «փակել է տեղեկատվության բոլոր աղբյուրները»:Որպես իր ասածի օրինակ` Սերդար Գայան հիշեցնում է, թե ինչպես Թուրքիայում արգելվեց Այշե Նուրի և Ռագըփ Զարաքոլուի «Բելգե» հրատարակչատան կողմից ֆրանսիացի մտավորական Իվ Թերնոնի հրատարակած «Հայկական տաբու» գիրքը:

«Ահա թե ինչու Թուրքիայի բնակիչները զարմանում, ապա զայրանում, երբ իրենց առջև դնում են 1915 թվականի իրադարձությունները»,-գրում է սյունակագիրը` հավելելով, որ թերևս զարմանալի չի լինի, եթե Թուրքիայում մարդիկ զարմանան և զայրանան, երբ իրենց առաջ դրվի ֆիզիկական կամ մշակութային տարածության վրա իրականացվող քրդերի ցեղասպանության հարցը:

Հայերեն English Русский

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին