Արեւմուտքը փորձում է Սիրիայում կրկնել իրաքյան սցենարը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող կառավարական ուժերի եւ զինյալների միջեւ բախումներով ստեղծված իրավիճակը հանգուցալուծումից հեռու են թվում: Եթե նախկինում կասկած կար, որ Սիրիայում կարող էր կրկնվել լիբիական կամ եգիպտական սցենարը, այժմ տեղի ուենցող իրադարձություններն ավելի շատ կարելի է նմանեցնել իրաքյան սցենարին: Կարելի է ենթադրել, որ Արեւմուտքը փորձում է հասնել իր նպատակին լավ զինված ապստամբների միջոցով, որոնք կկարողանան տապալել Բաշար ալ Ասադի իշխանությունը: Ստեղծված իրավիճակն իրաքյան սցենարին նման է այնքանով, որ տարիներ առաջ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան հիստերիա էին բարձրացրել, թե Սադամ Հուսեյնի մոտ միջուկային զենք կա, որն, իհարկե, հետագայում հերքվել էր: Արդեն ակնհայտ է, թե Սադամ Հուսեյնին մահապատժի ենթարկելուց հետո Իրաքն ինչպիսի վիճակում հայտվեց: Քաոսային իրավիճակից Իրաքը մինչեւ այժմ դուրս չի եկել, մշտական պայթյունները եւ ահաբեկչությունները կարծես թե վերջ չունեն այդ երկրում:

Այժմ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան նմանատիպ սցենար են մշակում Սիրիայի դեմ` բազմիցս հայտարարելով, որ Սիրիայում քիմիական զենք կա եւ չեն բացառում, որ այն կօգտագործվի ժողովրդի դեմ: Նրանք բացահայտ հայտարարել են, որ լուրեր են շրջանառվում սիրիական իշխանությունների կողմից քիմիական զենք օգտագործելու վերաբերյալ եւ անհրաժեշտ ապացույցներ ունենալու դեպքում կտրուկ քայլեր կձեռնարկվեն: Թե կոնկրետ ինչպիսի քայլերի մասին է խոսքը, արեւմտյան երկրները չեն մանրամասնում: Ակնհայտ է, որ նմանատիպ հայտարարություններով նրանք փորձում են ավելի մեծ ճնշում գործադրել Ասադի իշխանության վրա` հասնելու իրենց նպատակին: Արեւմուտքը հարմար իրավիճակ է փորձում ստեղծել ռազմական միջամտություն իրականացնելու համար:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ի պատասխան Սիրիայի դեմ ուղղված մեղադրանքների` սիրիական կողմը հանդես է եկել հայտարարությամբ, որ եթե նույնիսկ Սիրիայում գոյություն ունի քիմիական զենք, ապա դա դեռեւս չի նշանակում, որ այն կօգտագործվի ժողովրդի դեմ: «Սիրիան ցանկացած պարագայում քիմիական զենք չի օգտագործի իր ժողովրդի դեմ»,- նշվել է սիրիական կողմի հայտարարության մեջ: Այնուամենայնիվ, Արեւմուտքին ձեռնտու է նման քաղաքականությունը` արդարացնելու զինյալներին ֆինասավորելու եւ զինելու սեփական քայլերը:

Արդյոք կկարողանա Սիրիան հաղթահարել այս սցենարի կրկնությունը: Այստեղ կարեւոր է նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի դերը: Չի բացառվում նաեւ, որ նրանք թույլ չտան իրաքյան սցենարի կրկնությունը Սիրիայում, ինչպես որ դա արեցին Լիբիայի դեպքում:

Վերլուծությունը` Տաթեւիկ Հարությունյանի

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում