Սփյուռք

Շառլ Ազնավուրը հանդիպել է Պեկինում ապրող հայերի հետ

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը  հանդիպել է Պեկինում ապրող հայերի հետ

ԵՐԵՎԱՆ,17ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Չինաստանում Հայաստանի դեսպանությունում դեկտեմբերի 13-ինկազմակերպվել է ֆրանկոֆոնիայի շրջանակում կայացած Չինաստանում ֆրանսերեն լեզվի տարվա փակման առիթով Պեկին ժամանած հայազգի մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի հանդիպումը Պեկինում բնակվող հայության հետ:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը շուրջ 60 հայերի հետ մեկտեղ ներկա գտնվեցին նաև «Համաշխարհային մտավոր խաղերին» մասնակցելու նպատակով Չինաստանում գտնվող անվանի հայ շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը: Ողջունելով հավաքվածներին` Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Ազնավուրին պատմել է Պեկինում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի մասին, որից հետո ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել իրենց մեծանուն հայրենակցին:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը ներկայացրել է իր կյանքից որոշ դրվագներ եւ պատմել տարբեր ժամանակներում հայտնի մարդկանց հետ ունեցած հանդիպումների մասին: Կարևորելով հայապահպանման խնդիրները` նա հորդորել է երիտասարդներին երբեք չկտրվել արմատներից: «Դա է ուժ եւ կորով տալիս աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայերին` դիմագրավելու ցանկացած դժվարությունների», - ասել է Շառլ Ազնավուրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում