Պաշտոնական

Տիգրան Սարգսյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Սարգսյանը  Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել է Սպիտակ Տուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, Սպիտակ Տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՀՀկառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին:

Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին: Կողմերը քննարկել են առաջիկայում «Հազարամյակների մարտահրավերներ»ծրագրին Հայաստանի մասնակցության հնարավորությունները:

Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա դեկտեմբերի 14-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում