Սփյուռք

Շառլ Ազնավուրը պատվոգրեր է հանձնել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը պատվոգրեր է հանձնել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ,12ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում դեկտեմբերի 7-ինկայացել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին շնորհված պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հանձնել է ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերը Ժնեւի «Թոփալյան» հայկական դպրոցի տնօրեն Նեւրիկ Ազադյանին, դպրոցի ուսուցչուհիներ Հասմիկ Մելիքսեթյանին, Վալյա Դադոյանին, «Արաքս» խմբերգության պատասխանատու Դիանա Բոյաջյանին, Աառաուի հայկական համայնքի նախկին ղեկավար Կրիկոր Ելմայանին, ինչպես նաեւ «Գրանշան 2011» մրցույթի ոչ լատինական տառատեսակների գծով երկրորդ մրցանակի դիպլոմը Անտոն Ստուդերին։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի ներկայացուցիչներին հայ մշակույթի զարգացման, հայապահպանման գործում ունեցած ավանդի եւ հայանպաստ գործունեության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում