Հայ Առաքելական եկեղեցին ստեղծել է արագ արձագանքման ծրագիր սիրիահայերին աջակցելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,11ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Եկեղեցիների համատեղ գործողություն» ալյանսի ֆինանսավորմամբ նախաձեռնել է արագ արձագանքման ծրագիր` Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին օգնելու նպատակով: Այն նախատեսում է սնունդ և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ տրամադրել առավել կարիքավոր 200 ընտանիքների:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հումանիտար օգնության և պարենային ծրագրի մեկնարկը տրվել է դեկտեմբերի 10-ին: Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի հետ համագործակցաբար, նախաձեռնությանն իր զորակցությունն է բերել նաև «Երևան Սիթի» խանութների ցանցը: Դեկտեմբերի 11-ին և 17-ին թեմի առաջնորդարանում հիմնադրամը շահառու ընտանիքներին կտրամադրի հատուկ քարտեր, որոնցով հնարավոր կլինի որոշակի պարբերականությամբ անհրաժեշտ գնումներ կատարել «Երևան Սիթի» խանութներում:

Ծրագրի կազմակերպչական աշխատանքներից բացի Կլոր Սեղանի աշխատակիցներն ու թեմի հոգևորականները կիրականացնեն նաև տնայցեր, որոնց ընթացքում կծանոթանան այդ ընտանիքների կարիքներին, կցուցաբերվի հոգևոր աջակցություն:

Հայերեն English

Էրդողանը հանդիպել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել նացիզմի վերականգնման փորձերի դեմ

Բաքվի դատարանը հրաժարվել է փոխել ԼՂ նախկին պաշտոնյաների խափանման միջոցը

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում. ներդրումային նոր հնարավորություններ

Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանանի արևմտյան ափին

ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավորը Փարիզին կոչ է անում արձագանքել

Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

ՀՀ փոխվարչապետը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ