Շառլ Ազնավուրը հանդիպել է ՍԵՄՐԱ հիմնադրամի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը դեկտեմբերի 7-ին հանդիպել է ՍԵՄՐԱ հիմնադրամի նախագահ եւ փոխնախագահ, Շվեյցարիայի պետական խորհրդի խորհրդական Կլոդ Հեշի եւ պրոֆեսոր Ժան Պիեռ Բեռնհարդի հետ, որի ընթացքում ամփոփ ներկայացվել են տարվա ընթացքում հիմնադրամի կողմից կատարված աշխատանքի արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնադրամի նախագահը նշել է, որ հիմնադրամի ստեղծման համար հիմք եւ շարժառիթ է հանդիսացել 24 տարի առաջ հենց այս օրը` Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի կողմից Հայաստանին սատարելու կոչը եւ աջակցության նախաձեռնությունները` ընդգծելով, որ 2012թ. Շառլ Ազնավուրի` հիմանդրամի պատվավոր անդամ դառնալը նոր լիցք է հաղորդել հիմնադրամի գործունեությանը` ոգեւորելով բազմաթիվ նվիրատուներին եւ, այսպիսով, խթանելով հիմնադրամի միջոցների ավելացմանը:

Դեսպան Ազնավուրը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին եւ դրա բոլոր անդամներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար եւ կարեւորել հիմնադրամի հետագա արդյունավետ գործունեությունը Հայաստանում: ՍԵՄՐԱ հիմնադրամը ստեղծվել է 1988թ. երկրաշարժից հետո` դրսեւորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին: Ավելի քան 20 տարվա ընթացքում մոտ 12 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին: Հիմնադրամի միջոցով իրականացվում են Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին աջակցության ծրագրերը, այդ թվում` համագործակցությունը կանտոնի առողջապահության, համագործակցության եւ կրթության ծառայությունների եւ Երեւանի մանկաբուժության կենտրոնի միջեւ: ՍԵՄՐԱ հիմնադրամի շրջանակներում իրականացվում են ծրագրեր նաեւ Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի հետ:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում