Տարածաշրջանային

Առաջիկայում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման պաշտոնական քննարկումներ կսկսվեն. Սերգեյ Լավրով

1 րոպեի ընթերցում

Առաջիկայում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման պաշտոնական քննարկումներ կսկսվեն. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ապագայում ռուսական կողմը կհանդիպի Վրաստանի վարչապետի` ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, այս մասին դեկտեմբերի 9-ին` կիրակի, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած խորհրդակցությունից հետո: Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան պարբերաբար ընդգծում էր, որ բացառվում են ցանկացած հանդիպումները Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ` համարելով վերջինիս Հարավային Օսիայի հետ ռազմական խնդրի հիմնական մեղավոր:

«Ոչ ոք նման հնարավորությունները չի բացառում: Տվյալ դեպքում Ռուսաստանն, ինչպես եւ հայտարարվել էր ավելի վաղ, սպասում է բարենպաստ զարգացումների»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում