Ճապոնիան 5 մլն դոլար կվճարի ԱՄՆ-ի ափեր ցունամիի բերած աղբի օգտահանման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան ԱՄՆ-ին 5 մլն դոլար կփոխանցի այն բեկորների եւ աղբի օգտահանման համար, որոնք անցյալ տարվա մարտի 11-ի ցունամին տարել Էր Խաղաղ օվկիանոս եւ հասցրել Ամերիկայի արեւմտյան ափ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին հաղորդել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների գնահատումների՝ ցունամին Խաղաղ օվկիանոս Է քշել շուրջ 1,5 մլն միավոր աղբ եւ բեկորներ, որոնց մի մասը՝ 1-ից մինչեւ 5 տոկոսը, ԱՄՆ-ի եւ Կանադայի ափեր:

Ճապոնական ԶԼՄ-ներում քանիցս արծարծվել Է այն հարցը, որ Ճապոնիան պետք Է մասնակցի այդ աղբի օգտահանմանը: Երկրի քաղաքացիները Համացանցում ոչ միանշանակ վերաբերմունք են դրսեւորում այդ խնդրի նկատմամբ. մասնավորապես, տարածված Է այն կարծիքը, թե նպատակահարմար չԷ, որ տարերքից տուժած Ճապոնիան որեիցե վճարում կատարի աշխարհի ամենահարուստ երկրներից մեկին:

2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած 9,0 մագնիտուդով երկրաշարժն ստացել Է Արեւելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժ պաշտոնական անվանումը: Այն առաջացրել Է ցունամի, որի ալիքների բարձրությունը հասնում Էր 30-40 մետրի: Տարերային աղետի հետեւանքով զոհվել եւ անհետ կորել Է ավելի քան 19 հազար մարդ: Ոչնչացվել կամ վնասվել Է գրեթե 380 հազար տուն:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում