Հայաստանն ու Վրաստանը կընդլայնեն մշակութային կապերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, դեսպան Մանուկյանը, շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել է, որ մշակույթը երկու երկրների փոխհարաբերությունների ամենակարեւոր ոլորտներից է, ինչի պատճառը հայ եւ վրաց ժողովուրդների մշակութային արմատների մեծ ընդհանրությունն է:

Վրաստանի մշակույթի նախարարը, իր հարգանքն արտահայտելով հայկական մշակույթի հանդեպ, կարեւորել է բոլոր նախաձեռնությունները, որոնք հնարավորություն կտան երկու ժողովուրդներին եւ հասարակություններին, հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, ավելի լավ ճանաչել միմյանց: Այս կապակցությամբ ՀՀ դեսպանն առաջարկել է Վրաստանում ծրագրեր իրականացնել, մասնավորապես` հեռուստանախագծերի իրագործման հետ կապված, որոնք նախորդ տարիներին հաջողությամբ իրագործվել են Հայաստանում: Դրանք Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտան ավելի լավ ճանաչել Հայաստանը եւ հայ ժողովրդի մշակույթը: Զրուցակիցները համաձայնության են եկել այդօրինակ նախագծերի ծրագրման եւ իրականացման շուրջ:

Դեսպան Մանուկյանը եւ նախարար Օդիշարիան քննարկել են Վրաստանի տարածքում գտնվող հայկական հոգեւոր եւ մշակութային հուշարձանների պահպանության եւ վերականգնման, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերադարձնելու հետ կապված հարցեր` կարեւորելով վերջիններիս արագ եւ արդյունավետ լուծումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարությունների միջեւ 2013-2015թթ. համագործակցության ծրագրի նախագծի շրջանակներում, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվելիք մշակութային միջոցառումներին նախարարության աջակցությանը եւ համատեղ միջոցառումների կազմակերպմանը:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները