Հայոց ցեղասպանության մասին պատմող «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը ցուցադրվում է ԱՊՀ երկրներում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը ցուցադրվել է Մինսկում, Կիևում, Դոնի Ռոստովում ու Կրասնոդարում: Ֆիլմն արժանացել է հայերի ամենաջերմ ընդունելությանը: Սփյուռքում հայապահպանության խնդիրների հարցադրումներ անող ֆիլմը նախաձեռնողների սպասածի պես խիստ հուզական ազդեցություն է ունեցել հանդիսատեսի վրա:«Արտերկրում ապրող մեր հայենակիցների ցանկությունից ելնելով ու գիտակցելով, որ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը ևս մեկ քայլ է ազգային ինքնագիտակցության պահպանման առումով՝ նախաձեռնեցինք կազմակերպել այս ծրագիրը»,- «Արմենպրես»-ին ասաց ցուցադրումների նախաձեռնող` Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը:

Ստեղծագործական խումբը՝ սցենարիստ Արմեն Վաթյանն ու ռեժիսոր Վահան Ստեփանյանը, ծրագրի շրջանակներում հանդիպումներ են ունեցել տեղի հայկական համայնքների ներկայացուցիչների, հայկական կազմակերպությունների հետ: Հայաստանից մեկնած պատվիրակությունն ամեն տեղ ջերմ ընդունելության է արժանացել: Քննարկվել են հիմնականում հայ համայնքների հետ համագործակցության ծրագրեր, ճշտվեցին հետագա անելիքները:

Ֆիլմի իրադարձությունները կրում են 1915թվականի ցեղասպանության հետեւանքները, ծավալվում Կարապետ Փամբուկչյանի ընտանիքում, որը ներկայացնում է Ամերիկա ներգաղթած հայերի չորորդ սերունդը եւ կանգնած է «Ամերիկա» կոչվող բազմազգ խառնարանում ընդհանուրին միաձուլվելու վտանգի եզրին. մի կողմից որդին, ով ըմբոստանում էր հոր ձեռնարկած արմատները պահպանելու փորձերի դեմ, մյուս կողմից թոռը, ով սիրահարվել էր թրքուհուն: Ութսունամյա Կարապետը, ում մայրը հրաշքով փրկվել էր եղեռնից, ձգտում էր ամեն կերպ իր օտարված որդու ու թոռան մեջ արթնացնել, ամրացնել կորուսյալ hայրենիքի հետ կապը, փրկել ընտանիքը օտարացումից ու բաժանումից: Կարապետ Փամբուկչյանի հույսն այս հարցում յուրաքանչյուր հայի արյան մեջ առկա գենետիկ հիշողությունն է, որը հնարավոր չէ սպանել կամ ջնջել` անկախ նրանից, թե որտեղ է ապրում հայը...

Նկարահանումները կատարվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանիսիայում եւ Արեւմտյան Հայաստանում: Գլխավոր դերերում նկարահանվել են տարբեր երկրներից հրավիրված դերասաններ` Ժան-Պիեռ Նշանյանը (ԱՄՆ), Արեն Վաթյանը (ՌԴ), Արեւիկ Մարտիրոսյանը (Ֆրանսիա) եւ Կարեն Ջանգիրյանը, ով կերտում է Կարապետ Փամբուկչյանի կերպարը: Առաջին անգամ հայկական ֆիլմում նկարահանվել է նաեւ թուրք դերասան. Գյունըշը Զանը մարմնավորել է Կարապետի թոռան ընկերուհուն, ով ֆիլմում եւս թրքուհի է:

Հայերեն English Русский

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները

Ուկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ հարվածներից կան զոհեր և վիրավորներ