Սերգեյ Լավրով. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթը ներառել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բե
1 րոպեի ընթերցում
ՄԱԴՐԻԴ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մադրիդում լրագրողներին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթը, որը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանձնել են Բաքվին ու Երեւանին, «ներառել է վերջին տարիներին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված բոլոր դրական համաձայնություններըե: «Այժմ հակամարտության կողմերի համար զգալիորեն ավելի դյուրին կլինի կատարել պահանջվող լրացուցիչ քայլերըե,- հավելել է ՌԴ-ի արտգործնախարարը: