Սեւանում երգով ու պարով բանակ ճանապարհեցին շուրջ երկու տասնյակ երիտասարդների

2 րոպեի ընթերցում

ՍԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանում նոյեմբերի 20-նաշնանային զորակոչի առաջին օրն էր. բանակ էին ճանապարհում շուրջ երկու տասնյակ երիտասարդների:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի նախաձեռնությամբ զորակոչի օրը վերածվել էր համաքաղաքային տոնի, որի մասնակիցները ոչ միայն բանակ զորակոչվողներն էին, նրանց ծնողներն ու հարազատները, այլեւ քաղաքի այլ բնակիչներ:

Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի օրհնանքով, Տեր Նշան քահանա Սարգսյանի տերունական աղոթքով, մշակութային կենտրոնի տնօրեն Արամ Խաչատրյանի` մեր օրերի ու հայ ժողովրդի պատմական անցուդարձի վերապատմամբ, հայոց քաջազունների հիշատակությամբ սկսվեց արարողությունը:

Քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը բարեմաղթանք-ողջույններ հղեց օրվա հերոսներին: «Մեր տարածաշրջանի ամենամարտունակ բանակում ծառայելը պատիվ է, և այսօր դուք եք արժանացել դրան: Ես կիսում եմ ձեր ծնողների հուզմունքը, միաժամանակ հավատացած եմ, որ նրանք պետք է հպարտ լինեն հայոց բանակ որդի ճանապարհելու համար»,- ասաց քաղաքապետը:

Սևանի զինկոմ, փոխգնդապետ Աթայանը բարի ծառայություն մաղթեց տղաներին, ցանկանալով խաղաղ երկինք, պաշտպանված սահմաններ:Սևանի մշակութային կենտրոնի «Սևան» ժողովրդական պարերի համույթի սաներն էլ իրենց կրակոտ պարով հայրենասիրական լիցքեր հաղորդեցին ներկաներին:

Օրվա առթիվ քաղաքապետ Ղուկասյանը և զինկոմ Աթայանը պատրաստել էին նվերներ, իսկ Տեր Նշան Սարգսյանը նրանց հանձնեց աղոթագրքույկ:

Սևանի երաժշտական դպրոցի փողային նվագախումբը լրացրեց օրվա տրամադրությունը իր խրոխտ ու հայրենասիրական կատարումներով:

Հայերեն English

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին