Սիրիական ընդդիմադիր կոալիցիայի ներսում անհամախմբվածությունը կասկածի տակ է դնում պայքարի հաջողությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ընդդիմությունը նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի դեմ երկարատեւ պայքարից եւ վերջին ամիսների անհաջողություններից հետո ապարդյուն ջանքեր է գործադրում եւս մեկ անգամ համախմբվելու եւ հաջողության հասնելու համար: Կոալիցիայի առջեւ, սակայն, մեծ խնդիր կա: Այն առաջին հերթին պետք է կարողանա վերահսկել տարբեր ընդդիմադիր խմբավորումների` փորձելով միավորել բոլորին, որից հետո հնարավոր կլինի մտածել հետագա քայլերի մասին: Վերահսկողության հենց այդ գործառույթի տապալումն է, որ սպառնում է կոալիցիային եւ ակնհայտ դարձնում ընդդիմադիր խմբավորումների միջեւ խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արդեն իսկ «Լիուա աթ Թաուհիդ» եւ «Ջաբահա ան Նուսրա» իսլամիստական խոշոր խմբավորումները հրաժարվել են միանալ ազգային ընդդիմադիր կոլաիցիային: Իսկ Ռուսաստանի կարծիքով կոալիցիան հաջողության կարող է հասնել կառավարության հետ երկխոսություն սկսելու դեպքում:

Քաթարի մայրաքաղաք Դոհայում երկար քննարկումներից հետո նոյեմբերի 11-ին ստեղծված կոալիցիան Ֆրանսիայի կողմիցսիրիական ազգի օրինավոր ներկայացուցիչ ճանաչելուց ոգեւորված ընդդիմադիրները հույս ունեին, թե նման ճանաչում կստանան նաեւ մյուս գերտերությունների կողմից եւ, բացի դրանից, կոալիցիան զենքի եւ ֆինանսական աջակցությունների ակնկալիք ունի, որպեսզի կարողանա իրականացնել իր նպատակները: Կարելի է եզրակացնել, որ մեծ հաշվով իրենից ընդդիմություն ներկայացնող կոալիցիան իր հաջողությունները կապում է գերտերությունների օժանդակությունների հետ: Իսկ թե ինչպիսի օժանդակություն կցուցաբերեն կոալիցիային աջակցող տերությունները, դեռեւս հստակ չէ:

Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար ընտված հայտնի իսլամական քարոզիչ, աստվածաբան եւ գիտնական Ահմադ Մուազ ալ Խատիբը Դամասկոսի Օմայան մզկիթի նախկին իմամն էր, որը 2012 թվականի հուլիսին փախուստի էր դիմել Սիրիայից: Կոալիցիայի առաջանահերթ նպատակն է հասնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանության տապալմանը: Բացի իշխանության տապալումից, կոալիցիայի նպատակն է նաեւ փոխել սիրիական ողջ պետական համակարգը: Կոալիցիան դեմ է իշխանության հետ ցանկացած երկխոսություն կամ բանակցություն սկսելուն: Ասադի իշխանության տապալման հասնելու համար նաեւ չի բացառվում ռազմական միջամտություն իրականցնելու մեթոդը:

Կոալիցիայի կազմի մեջ մտնում են Ասադի դեմ ռազմական գործողույթյունների գլխավոր դերակատար Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Ազգային խորհուրդը, որը մինչ այդ հրաժարվել էր միանալ ընդդիմադիր այլ խմբավորումների եւ հույս ունի կոալիցիայում կարեւոր դեր զբաղեցնել:

Սիրիայում ավելի քան 20 ամիս շարունակվող պայքարում ոչ ոք չի հաղթել: Բազմաթիվ փորձագետների կարծիքով` հյուծիչ պայքարը դեռ երկար կշարունակվի:

Վերլուծությունը` Տաթեւիկ Հարությունյանի

Հայերեն

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres