Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Իրանը պետք է պատասխանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ում առկա բոլոր հարցերին

1 րոպեի ընթերցում

ԲԵՌՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանը պետք է պատասխանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ում առկա բոլոր հարցերին: Նախարարն ընդգծել է, որ Մոսկվան դեմ է այն բանին, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկան օգտագործելու ուղղությամբ որեւիցե երկրում կատարվող աշխատանքները վերածվեն ռազմական նպատակներով կատարվող աշխատանքների: Լավրովի խոսքով, Մոսկվային տագնապեցնում է այն, որ Թեհրանը, չընդառաջելով բանակցությունների վերսկսման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ «վեցյակիե առաջարկություններին, եռանդագին հայտարարում է իր միջուկային հետազոտությունները ընդլայնելու մտադրության մասին, ընդգծելով, որ դա արգելված չէ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում