Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է գրեթե տասը տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 603հազար 74 զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը 2011 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 9,4 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: Փոխնախարարն աճի տեմպը հուսադրող է համարում եւ հույս հայտնում, որ այս տեմպը կպահպանվի տարվա ընթացքում: «Մեր կանխատեսմամբ, տարվա կտրվածքով, կունենանք երկնիշ թվով աճ եւ կհատենք ութ հարյուր հազարի սահմանագիծը»,- ընդգծեց Արա Պետրոսյանը:

Նախարարի տեղակալն այս ցուցանիշը լավ արդյունք է համարում: «Սա լավ արդյունք է, հատկապես, եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ միջազգային տուրիզմը դեռ չի հաղթահարել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները»,-նկատեց նա:

Պետրոսյանի խոսքով` համաշխարհային տուրիզմը տարեկան գրացում է 3-4 տոկոս աճ: Սակայն նախատեսվում է, որ տարին նշանակալի կլինի նաեւ համաշխարհային տուրիզմի համար, քանի որ, ըստ փոխնախարարի, կանխատեսվում է տարվա կտրվածքով հատել 1 միլիարդի շեմը:

Փոխնախարարի տեղեկացմամբ` աճ կա նաեւ արտագնա տուրիզմի ոլորտում: «Սա պետք է միմիայն ողջունել, քանի որ այն ցույց է տալիս, որ ազգաբնակչության միջին խավը դառնում է վճարունակ եւ կարողանում է իր հանգիստը կազմակերպել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս»,- նշեց նա:

Նկատվել է նաեւ դեպի Աջարիա տուրիստական այցելությունների աճ, ինչպես նաեւ աճ ներքին տուրիզմում: «Արտագնա տուրիզմը չի զարգանում ներքին տուրիզմի հաշվով»,- ասաց Արա Պետրոսյանը` հավելելով, որ արտագնա զբոսաշրջիկը մեր երկրի անուղղակի գովազդն է, քանի որ նա պատմում եւ ներկայացնում է իր երկիրը:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ