Կարծիքներ

Թուրքիան Սիրիայի դեմ ռազմական գործողությունների չի դիմի. թուրքագետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան Սիրիայի դեմ ռազմական գործողությունների չի դիմի. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մոտ ժամանակներում Սիրիայի հարցում միանձնյա չի գնա անմիջական ռազմական գործողությունների: Նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: «Նման գործողություններն էլ ավելի կսրեն առանց այդ էլ քրդական լարված խնդիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդդծեց թուրքագետը: Հովհաննիսյանի խոսքով վերջին շրջանում Սիրիայի քրդերը սկսել են ստեղծել իրենց ռազմական ջոկատները, ինչը կարող է լուրջ գործոն դառնալ թուրք-սիրիական հարաբերություններում: «Եթե քրդերը դաշնակցեն Ասադի զորքերի հետ, դա կփոխի ուժերի դասավորությունը»,- ասաց Հովհաննիսյանը` ավելացնելով, որ Սիրիայի և Թուրքիայի քրդերը կարող են միավորվել թուրքական պետության կողմից հակասիրիական լուրջ ագրեսիայի դեպքում:

Թուրքիայի կողմից անմիջական ռազմական գործողություններ չսկսելու մյուս գործոնն այդ երկրում առկա հակապատերազմական լուրջ տրամադրություններն են ժողովրդի ու իշխանության շրջանում:

Անդրադառնալով Սիրիայի հայ համայնքին` թուրքագետը նշեց, որ համայնքը պատերազմի պատճառով անդառնալի կորուստներ է կրել, եւ այժմ առաջնայինը սիրիահայության ֆիզիկական գոյության խնդիրն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում