ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է ապրել ազատ եւ ինքնուրույն որոշել սեփական ճանկատագիրը:Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները հիմնված են հենց այդ գաղափարի վրա:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:«Մենք պատրաստ ենք փոխզիջումների, մենք պատրաստ ենք լուծելու հակամարտությունը հնարավորինս արագ, եւ մենք կոչն ուղղում ենք Ադրբեջանին. սա ամենալավ լուծումն է եւ ամենալավ ելքը կունենա: Ես գրեթե համոզված եմ, որ Ադրբեջանը սպասում է հարմար առիթի վերսկսելու ռազմական թշնամանքը, բայց որքանով նրանք կհաջողվեն իրենց ծրագրերի իրականացման գործում` կախված է միջազգային հանրության դիրքորոշումից եւ հայկական զինված ուժերի մարտունակության աստիճանից»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը: Նրա համոզմամբ` պետք է գիտակցել անցած պատերազմի բոլոր հետեւանքներն ու արմատական պատճառները, եւ որեւէ ապագա չունի միայն հետեւանքները վերացնելուպահանջը:

«Իրոք իրավիճակը լարված է, բայց մենք երբեք թշնամական հայտարարություններ չենք արել: Անհրաժեշտ է որոշման հանգել բանակցությունների միջոցով:Ռազմական գործողությունների վերսկսումն անթույլատրելի է, քանի որ այն կվնասի Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին, բայց ավելի մեծ վնաս կկրի Ադրբեջանի ժողովուրդը»,-ասել է ՀՀ Նախագահը` նախազգուշացնելով, որ հայկական ուժերը կդիմեն անհամաչափ հարվածի, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները:Հայաստանը չի կարող մի կողմ քաշվել, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սպառնալիքի տակ լինի:

Նախագահ Սարգսյանը նախազգուշացրել էնաեւ, որ Իրանի դեմ ռազմական գրոհի հեռանկարը «ծայրահեղ մտահոգություն» է առաջացնում: Այն հաջորդական դեպքերի ուղի կբացի, որն էլ կարող է Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտության ծագման առիթ հանդիսանալ: Սարգսյանն ասել է, որ տարածաշրջանում միջազգային ներգրավվածությունը կենսական նշանակություն ունի՝ օգնելու մեղմել լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: «Եթե մենք ապրեինք մեկուսացված տարածաշրջանում, որտեղ միջազգային որեւէ ազդեցություն չլիներ, պատերազմն արդեն սկսված կլիներ»,-եզրափակել է ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահը նաեւ նշել է, որ երկրի Կառավարությունն ամեն ինչ անում է` լուծելու կոռուպցիոն խնդիրները եւ որ Հայաստանի տնտեսությունը 7 տոկոս աճ է գրանցել անցյալ տարվա սեպտեմբերից:

Հայերեն English Русский

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ

Բնությունը հուշում է՝ ինչպես անդրադառնալ իր տեսիլքներին․ Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվեց Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտային հանգույցների և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը

Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներից

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

Գիտության նվաճումներն ավելի լայնորեն պետությանն ու ձեռնարկատիրությանը ծառայեցնելու հնարավորությունները քննարկվեցին հատուկ համաժողովում

Սփյուռքահայերի անհատական հաջողությունները պետք է վերածել համազգային ձեռքբերումների. Մարկ Չենյան

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակում պայքարն ԱԱ-ում

Բելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականը