Հայ անասնաբույժները ուսումնական դասընթաց են անցել Չինաստանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի չորս աշխատակիցների համար 20-օրյա ուսումնական այց է կազմակերպվել Չինաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունից, այն տեղի է ունեցել «Թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի աջակցության ծրագրի շրջանակում` ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների վերահսկողության ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնությամբ: Սա սկիզբն էր Հայաստանում ՊԳԿ գրասենյակի կողմից իրականացվող մասնագիտացված լաբորատոր ուսումնական դասընթացների հաջորդ փուլի մեկնարկին ընդառաջ:

2008թ.-ին Աթենքի Գյուղատնտեսական համալսարանը ՊՈԱԿ-ի թունաքիմիկատների մնացորդային քանակների մոնիտորինգային լաբորատորիային է տրամադրել մի շարք անալիտիկ սարքավորումներ: Կենտրոնական լաբորատորիայի կապիտալ վերանորոգումից հետո ՊԳԿ ծրագրի շրջանակներում տեղադրվել են վերոնշյալ սարքավորումները, եւ ՊՈԱԿ-ի աշխատակազմը համալրվել է քիմիկոս-վերլուծաբաններով:

Տեղական պայմաններում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիա ստեղծելը դյուրին նախաձեռնություն չէ: Այն ոչ միայն պահանջում է համապատասխան լաբորատոր տարածք եւ թանկարժեք սարքավորումների ներդրում, այլեւ բարձր որակավորում ունեցող անձնակազմ: Լաբորատորիայի շահագործման համար անհրաժեշտ մասնագետների առկայությունը ՊԳԿ ծրագրին հնարավորություն է տվել սկսել մասնագիտացված վերապատրաստման դասընթացները: Չինաստանում անցկացված դասընթացն այդ ծրագրի չորրորդ փուլն էր: Նախորդ փուլերի ընթացքում շեշտը դրվել էր արդի վերլուծական մեթողների վերաբերյալ տեսական եւ գործնական գիտելիքների, մասնավորապես` թունաքիմիկատների մնացորդային քանակների փորձաքննության բավական բարդ սարքավորումների, ինչպիսին է օրինակ գազային քրոմատոգրաֆը, կիրառման վրա:

Ուսումնական այցի մասնակիցներից Հեղինե Ղարիբյանը նշում է. «Ուսումնական դասընթացը շատ արդյունավետ էր, այն մեծ նշանակություն կունենա մեր լաբորատորիայի համար: Համոզված եմ, որ նման ուսումնական դասընթացները հզոր խթան կհանդիսանան մասնագետների միջեւ գիտելիքների եւ հմտությունների փոխանակման եւ նրանց աշխատանքի որակի եւ արդյունավետության բարձրացման համար»: Մասնակիցների համար ուսումնական այցի նպատակները հետեւյալն էին. անձամբ ծանոթանալ թունաքիմիկատների մնացորդային քանակների ուսումնասիրությամբ զբաղվող բարձրակարգ վերլուծական լաբորատորիայի աշխատանքին, աշխատանքի ընթացքում վերապատրաստում անցնել լիովին գործող եւ միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիայում, ինչպես նաեւ խորացնել իրենց տեսական եւ գործնական հմտությունները թունաքիմիկատների մնացորդային քանակների ճշգրիտ եւ արդյունավետ վերլուծության գործում: Ուսումնական այցից հետո ՊԳԿ-ն շարունակում է վերապատրաստումներ անցկացնել լաբորատորիաների աշխատակիցների համար եւ զարգացնել սննդամթերքում առկա թունաքիմիկատների մնացորդների հայտնաբերմանն ու վերլուծությանն առնչվող նրանց կարողությունները:

ՄԱԿ-ի ՊԳԿ «Հայաստանում թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների նկատմամբ մոնիտորինգի աջակցության ծրագիրը» ֆինանսավորվում է Հունաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ իրականացվում ՊԳԿ Հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից: Ծրագրի նպատակներից է աջակցել երկրի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը՝ սննդամթերքի եւ կերերի մեջ թունաքիմիկատների մնացորդային քանակների մոնիտորինգի ծրագրեր իրականացնելու նպատակով:

Հայերեն English

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ