Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը Դիլիջանում հանդիպել է ՀՀ ստեղծագործական միությունների ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը Դիլիջանում հանդիպել է ՀՀ ստեղծագործական միությունների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում Կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանդիպում է ունեցել ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների, նաև այդ միությունները ներկայացնող երիտասարդ ստեղծագործողների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության ղեկավարը հանդիպման մասնակիցների հետ զրուցել է մշակույթի, գրականության, արվեստի, լրագրության, ճարտարապետության, կինոյի, թատրոնի և մի շարք այլ բնագավառներում իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, ինչպես նաև պետության աջակցությամբ դրանց լուծման հնարավորությունների մասին: Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում