Աշխարհահռչակ The Voice նախագծի հայկական տարբերակը կմեկնարկի նոյեմբերին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Voice միջազգային երաժշտական նախագծի հայաստանյան տարբերակը`«Հայաստանի Ձայնը», կմեկնարկի նոյեմբերից: Այն կտարբերվի անցկացման յուրօրինակ ձեւաչափով եւ մոտեցմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսում «Հայաստանի Ձայնը» նախագծի ձեւաչափի պրոդյուսեր Վահե Օհանյանը հայտնեց, որ նախագծի հայկական ձեւաչափը տարբերվելու է երաժշտական ​​տաղանդներ փնտրող այլ մրցույթներից եւ շոուներից առաջին հերթին նրանով, որ նախագծում մասնակցելու հնարավորություն կունենան միայն հզոր վոկալային տվյալներ ունեցող անձիք, ինչն էլ լինելու է ընտրվելու միակ չափորոշիչը:

«Նախագիծը չի ունենա ժյուրիի անդամներ, կունենա «մարզիչներ», ովքեր հայկական երգարվեստի հանրահայտ ներկայացուցիչներն են»,- ասաց Օհանյանը: Նրա խոսքով` «մարզիչներ»-ը երգերը լսելով` կատարում են իրենց ընտրությունը եւ նախընտրական փուլն անցած մասնակիցներից կազմում իրենց թիմերը: Թիմերի ձևավորման գործընթացի յուրահատկությունն այն է, որ «մարզիչները» ընտրությունը կատարում են առանց մասնակիցներին տեսնելու` լսելով եւ գնահատելով միայն ձայնը:

«Նախընտրական փուլը եւ շատ դժվարին էր, եւ շատ հաճելի, քանի որ կային տարբեր մասնակիցներ, ովքեր եւ շատ տաղանդավոր, եւ միաժամանակ շատ զարմանալի էին»,- ասաց նախագծի երաժշտական պրոդյուսեր, երգիչ Հայկոն: Նա ուրախ է, որ Հայաստանում անցկացվելու է նման մրցույթ, որը հնարավորություն կտա բացահայտելու նոր տաղանդավոր կատարողների:

Նախընտրական փուլին մասնակցելու հնարավորություն ունեն 18 տարեկանից բարձր անձիք` առանց ոճային սահմանափակումների: Մասնակիցները երգում են «ակապելլա»: Քասթինգի թիմի կողմից տարվող լսումների արդյունքում ընտրվում են լավագույն ՁԱՅՆ ունեցող մասնակիցները, ովքեր անցնում են հաջորդ` «Կույր լսումներ»-ի փուլ: Ըստ The Voice նախագծի կանոնների` նախընտրական փուլը եթեր չի հեռարձակվում, քանի որ մարզիչները նախապես չպետք է տեսնեն և ճանաչեն մասնակիցներին:

«Կույր լսումներ» փուլին մասնակցում են նախընտրական փուլն անցած 120-125 մասնակիցները: Այդ փուլում հայկական երգարվեստի հանրահայտ ներկայացուցիչները («մարզիչներ»), որոնց երգերը լսում և սիրում են, նախագծի նախընտրական փուլն անցած մասնակիցներից ընտրում և կազմավորում են իրենց թիմերը: Թիմերի ձևավորման գործընթացի յուրահատկությունը նրանում է, որ «մարզիչները» ընտրությունը կատարում են առանց մասնակիցներին տեսնելու` լսելով և գնահատելով միայն ՁԱՅՆԸ: «Կույր լսումների» արդյունքում ձևավորվում է չորս թիմ, բաղկացած 12-ական մասնակցից, որոնց միջև էլ կշարունակվի հետագա պայքարը:

«Պայքար» փուլում, երբ արդեն ձևավորված են բոլոր մարզիչների թիմերը, սկսվում է «ՊԱՅՔԱՐԸ»: Մարզիչներն աշխատում են իրենց թիմի յուրաքանչյուր անդամի հետ` օգնելով ավելի լավ պատրաստվել եզրափակիչին: Նրանք միաժամանակ ընտրություն են կատարում իրենց թիմերի ներսում` հիմնվելով «մենամարտերի» ընթացքում կատարված «որոշիչ երգերի» արդյունքների վրա:

«Պայքար» փուլը բաղկացած է «երաժշտական մենամարտերից», որոնց ընթացքում միևնույն մարզչի թիմի մասնակիցները մրցում են միմյանց հետ` կատարելով միևնույն երգը: Այս փուլում մարզիչները միայնակ են կայացնում իրենց թիմերի հետ կապված բոլոր որոշումները` ընտրելով սեփական թիմի լավագույն ՁԱՅՆԵՐԻՆ:

«Գալա համերգ»-ի փուլ անցած բոլոր մասնակիցները հանդես են գալիս տարբեր երգերով: Այս փուլում մասնակիցների ընտրության գործընթացին անմիջական մասնակցություն են ունենում նաեւ հեռուստադիտողները` SMS-քվեարկության միջոցով: Բայց որոշ մասնակիցների «փրկում են» նաեւ մարզիչները:Նախագծի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր մարզչի թիմից նախագծում մնում է 1-ական մասնակից, և պայքարն ընթանում է արդեն չորս մասակիցների միջև: Արդյունքում հաղթում է նրանցից միայն մեկը` արժանանալով «Հայաստանի ՁԱՅՆԸ» տիտղոսին եւ գլխավոր մրցանակին:

Նախագիծը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ: The Voice -ի ձեւաչափը մշակվել է hոլանդացի մեդիա- գործարար Ջոն դե Մոլին պատկանող Talpa Media ընկերության կողմից: Նախագիծը հաջողությամբ իրագործվել է եւ այժմ էլ պատրաստվում է հեռարձակման աշխարհի 45 երկրներում: Վերջերս այն մեկնարկեց նաև Ռուսաստանի Առաջին ալիքով:

Հայերեն

Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ

Շիրակում ընթացքի մեջ են 63,5 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ

Պակիստանը հայտարարել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ կնքված Մեքքայի համաձայնագրի ընդլայնումն օրակարգում չէ

«UCI Europe Tour»-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի մեկնարկը տրվեց Գավառի կենտրոնական հրապարակից

PISA հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ․ ԿԳՄՍՆ

Իսպանիայի ափերի մոտ հարյուրից ավել միգրանտ է փրկվել

Վրաստանում խոստացել են հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

Եվրոպայում 2026 թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. Copernicus

Տիկնիզյանի «Օլիմպիակոս»-ը նոր գլխավոր մարզիչ ունի