Կարծիքներ

Ադրբեջանի ագրեսիվ տոնի փոփոխությունը վկայում է Հայոց բանակի հզորության ավելացման մասին. ռազմական փորձագետ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ագրեսիվ տոնի փոփոխությունը վկայում է Հայոց բանակի հզորության ավելացման մասին. ռազմական փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական իշխանավորների ագրեսիվ ու ռազմատենչ տոնայնության մեջ վերջին շրջանում փոփոխություն էնկատվում: Նախկին ագրեսիվ շեշտադրումներն այժմ ձեռք են բերել ավելի շատ պաշտպանողական նրբերանգներ: Նման եզրահանգման է եկել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը փորձագետը այդ փոփոխությունը ուշագրավ է համարում: «Ադրբեջանական ղեկավարության տոնայնության փոփոխությունը շատ հատկանշական է. դա անուղղակիորեն հուշում է այն մասին, որ Հայաստանի զինված ուժերի ռազմական պոտենցիալը հարաճուն տեմպերով մեծանում է», -ընդգծեց Ջամալյանը: Փորձագետի համոզված է. «հնարավոր պատերազմում հայկական կողմը հաղթելու առավել մեծ շանսեր ունի»:

Ռազմական փորձագետի խոսքով` ադրբեջանական ռազմական ղեկավարությանը վաղուց է հայտնի, թե ինչի է ունակ հայկական բանակը. հայկական կողմն ունի հակատանկային, հրետանային, հակաօդային պաշտպանության և զրահատանկային նոր սպառազինություններ: «Վերջին երկու ամիսների ընթացքում ադրբեջանական անօդաչու սարքերի` Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում չհայտնվելը, պայմանավորված է այդ սարքերի դեմ հայկական կողմի ունեցած պայքարի միջոցների առկայությամբ»,- ասաց նա: Ջամալյանը հավելեց նաեւ, որ հենց այդպիսի սարքերի օգտագործման շնորհիվ էր, որ անցյալ տարի Ադրբեջանի օդուժը զրկվեց մեկ անօդաչու թռչող սարքից:

Փորձագետն անհրաժեշտություն է համարում Հայաստանի տեխնոլոգիական բնագավառում ունեցած նվաճումների ներկայացումը, ինչն Ադրբեջանի ագրեսիան զսպող նշանակություն ունեցող հանգամանքներից է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում