Տնտեսություն

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը Հայաստանում կքննարկի առևտրի ու էներգետիկ հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը Հայաստանում կքննարկի առևտրի ու էներգետիկ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին: Հայաստանում ԱՄՆդեսպանատնից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը, որի կազմում ներառված են ներկայացուցիչներ ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովից, Առևտրի ներկայացուցչի գրասենյակից և Միջազգային զարգացման գործակալությունից, կգլխավորեն ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը և ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը:

Այս տարի նաև նշվում է հայ-ամերիկյան հարաբերութունների քսանամյակը: Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի գործունեությունը երկու երկրների միջև տևական ու ամուր կապերի վառ օրինակ է: Այս տարվա հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն առևտրի ու ներդրումների խթանումը և էներգետիկ ոլորտում համագործակցության մեծացման հնարավորությունները:

1999թ. ձևավորված Հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ամենամյա հանդիպումներ է ունենում, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկել տնտեսական կապերը խորացնելու ուղիները և հարթակ են ապահովվում առևտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը քննարկելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում