Հայոց ցեղասպանության ցավն արտահայտված է Սերժ Թանկյանի մելամաղձոտ ձայնում. Huffington Post

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Huffington Post պարբերականը հրապարակել է հայազգի երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանի հետ հարցազրույցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` լրագրող Էնդրյու Ֆիշի հետ հարցազրույցում աշխարհահռչակ երաժիշտն անդրադարձել է իր նոր` «Harakiri» ալբոմին, «System of a Down» ռոք խմբի հետ համագործակցությանը եւ հայ ժողովրդի դառը ցավին` Ցեղասպանությանը:

«Երբ դուրս եկավ «System of a Down»-ի առաջին հիթը, զգացվեց, որ նրանց երգը եւ զգացմունքայնությունը մեկ այլ տեղից են գալիս: Սերժ Թանկյանի ձայնն արտահայտում է մշակութային պատմություն, որով ոչ միայն կրթում է, այլ նաեւ զվարճացնում: Կասկածում եմ, որ շատերը երբեւէ կլսեին Հայոց ցեղասպանության մասին, եթե չլիներ Թանկյանի ակտիվությունն այս հարցում: Նրա վերջին գլուխգործոցը` «Harakiri» ալբոմն է, որտեղ արծարծվում է շրջակա միջավայրի աղտոտման, իսրայելա-պաղեստինյան հակամարտության, եւ ամերիկյան մի շարք այլ խնդիրները: Երբ 2001 թվականին առաջին անգամ լսեցի խմբի երգերը` ցանկանում էի լսել ավելի շատ հայ կատարողների»,-հիշում է հոդվածագիրը:

Ալբոմի վերնագրի ընտրության հարցում երաժշտին ներշնչել է 2011 թվականին ձկների եւ թռչունների զանգվածային ոչնչացումները, ինչը Թանկյանը բնութագրել էր «Հարակիրի»: Ֆիշը շեշտում է, որ Թանկյանի ալբոմներից «Հարակիրի»-նիր ամենասիրելին է: Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաեւ «System of a Down» խմբի հետ Թանկյանի համագործակցությանը եւ շրջագայություններին, երաժիշտը պատմել է համատեղ համերգների մասին:

Ֆիշին հետաքրքրել է, արդյո՞ք Թանկյանի ձայնի վրա իր ժողովրդի անցյալն ազդեցություն թողել է, ինչին ի պատասխան երաժիշտն ասել է. «Կարծում եմ, որ ձայնիս վրա ունեցած ազդեցությունն արտահայտվում է տխրությամբ` մելամաղձությամբ, ինչը բնորոշ իմ ժողովրդին, որը դարեր շարունակ ապրել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ` որպես երկրորդ կարգի մարդ: Հայոց ցեղասպանության ցավը եւ կատարվածը, կարծում եմ, արտահայտված են իմ ձայնում: Կարծում եմ, իսկապես, ինչ-որ բան կա իմ ձայնում, որը ես չեմ կարող նկարագրել»,-անկեղծացել է Թանկյանը:

Հայերեն English

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել