Շոու բիզնես

Մեկնարկում է «Երևանն է կանչում» երիտասարդ կատարողների առաջին միջազգային մրցույթը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկում է «Երևանն է կանչում» երիտասարդ կատարողների առաջին միջազգային մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանն է կանչում» երիտասարդ կատարողների երևանյան առաջին միջազգային մրցույթը կանցկացվիհոկտեմբերի 10-13-ը`Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Երեւանյան առաջին մրցույթը նվիրված է մայրաքաղաքի 2794-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, մրցույթին մասնակցում են 17 երկրի` Ուկրաինայի, Բելառուսի, Մալթայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ղազախստանի, Իսրայելի, Լեհաստանի, Իսպանիայի, Ռումինիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի երիտասարդ երգիչները:

Մրցույթի մասնակիցների մեծ մասը միջազգային հեղինակավոր մրցույթների, այդ թվում` «Եվրատեսիլ»-ի եւ «X factor» հայտնի հեռուստանախագծի մասնակիցներ եւ հաղթողներ են:

«Երևանն է կանչում» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի մասնակիցներն մրցույթի առաջին եւ երկրորդ օրերին հանդես կգան սեփական երկրի եւ համաշխարհային հիթերի կատարումներով, իսկ երրորդ օրը` հայկական երգերի կատարումներով:

Մրցանակային ֆոնդը կազմում է 20.000 ԱՄՆ դոլար, որը նախատեսված է բաժանել Գրան Պրի, I-ին, II-րդ, III-րդ մրցանակակիրների միջև: Երևանի քաղաքապետարանի կողմից հայկական երգի լավագույն կատարման համար սահմանված է նաև հատուկ մրցանակ:

Մրցույթի ժյուրիի կազմում են` Դանիել դ'Անաստասին Մալթայից, Ելենա Շվիլպեն Լատվիայից, Էլիուս Ռոմանովասը Լիտվայից: Հայաստանից ժյուրիի կազմում ներկայացված է Շուշան Պետրոսյանը:

Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` Երևանի քաղաքապետարանի եւ «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնի նախաձեռնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում