«WebԾիրան» 2-րդ համահայկական առցանց կինոփառատոնը շուտով կմեկնարկի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը կմեկնարկի նոյեմբերի 1-ին եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 30-ը: Այն իրականացնում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից, սահմանված է մեկ գլխավոր եւ երկու խրախուսական մրցանակ:Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով, խրախուսական մրցանակակիրները` 100 ական դոլարին համարժեք դրամով եւ հատուկ դիպլոմով: Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին եւ հատուկ դիպլոմի:

«WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 1-7-ընկած ժամանակահատվածում` հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին: «WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ: «WebԾիրան»-ին կարող են մասնակցել Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր կինոռեժիսորները: Կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչեւ 20 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն: Համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով:

Հայերեն

Ամանորին ընդառաջ Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության վերահսկողության խստացումը

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից

Նիկոլ Փաշինյանն իռլանդացի փորձագետների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին

Վարչապետը կմեկնի Կամբոջա մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

ԱՄՆ Սենատը Nvidia-ի նախկին ղեկավար Հուանգին և առևտրի նախարար Լաթնիկին կանչել է ցուցմունք տալու

Ամերիաբանկը TOON Expo-ին ներկայանում է հատուկ առաջարկով. հիփոթեք` 0% կանխավճարով

Նոյեմբերի 14-ի միջոցառումների անոնս

Կամուրջ՝ ուսանողների և գործատուների միջև. Հայաստանում ֆրանսիական համալսարանն անցկացրեց սպասված Աշխատանքի տոնավաճառը

Մոլդովայի նախագահը ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում քննարկումներ է անցկացրել տարբեր երկրների ղեկավարների հետ. Moldpres