Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին, բայց սադրանքներ թույլ չի տա Աբխազիայում եւ Հարավային Օսիայում

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին, բայց սադրանքներ թույլ չի տա Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: «Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին: Մենք չենք թելադրում վրացի քաղաքական գործիչներին՝ ինչ, երբ եւ ինչպես անել: Դա մեր մեթոդը չէե,- ասել է Լավրովը Շվեյցարիայի նախագահ Միշլին Կալմի Ռեի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում գլխավորը սադրանքներ թույլ չտալն է հակամարտությունների տարածաշրջաններում՝ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: «Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի դա թույլ չտանքե,-հայտարարել է ռուսաստանցի նախարարը: «Այնտեղ բնակվում են Ռուսաստանի շատ քաղաքացիներ: Մենք պատասխանատու ենք որպես խաղաղապահներ տրամադրած երկիր, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կատարենք մեր ստանձնած պարտավորություններըե,-հավելել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում