Գերմանաբնակ բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆը մեծ սիրով կներկայացներ Հայաստանը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի հայկական դարբնոցում շատ մարզիկներ են թրծվել: Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սաներից էր նաեւ հայերիս համար օտարահունչ անուն-ազգանունով Դավիթ Գրաֆը: «Արմենպրես»-ը զրուցեց Գերմանիայում բնակվող հայազգի մարզիկի հետ` նրա անցյալի, ներկայի եւ ապագայի մասին:
-Դավիթ խնդրում եմպատմեք, թեինչպե՞ս հայտնվեցիք Գերմանիայում, եւ ինչպե՞ս դարձաք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ:
-Ծնվել եմ Երեւանում: Եւ քանի որ ցանկանում էի ինքս ինձ եւ ընկերներիս պաշտպանել կարողանալ, Սուսաննա տատիկիս եւ մայրիկիս որոշմամբ սկսեցի հաճախել Ենգիբարյանի անվան օլիմպիական հերթափոխի բռնցքամարտի դպրոց, ինչի համար հիմա անչափ շնորհակալ եմ: Այնուհետ, բախտի բերմամբ տեղափոխվեցի Գերմանիա: Այստեղ նույնպես հաճախում էի դպրոց, միաժամանակ զբաղվելով երկու մարզաձեւով` լող եւ բռնցքամարտ: Ավելի ուշ համոզվեցի, որ ցանկանում եմ միայն բռնցքամարտով զբաղվել: Տարիներ անց` մի շարք մրցումներում հաջողության հասնելուց հետո, ինձ հրավիրեցին Գերմանիայի բռնցքամարտի հավաքական, որտեղ մնացի եւս չորս տարի եւ հրաշալի մարտեր անցկացրեցի: Երեք անգամ դարձել եմ Գերմանիայի, ինն անգամ Բադեն-Վուրտենբերգի չեմպիոն, իսկ 2007-ին նվաճել եմ նաեւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Մանկուց երազում էի մասնակցել Օլիմպիական խաղերին եւ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը` ծանր քաշային կարգում, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ հայի համար` այն էլ Գերմանիայում, սիրողական բռնքամարտում շատ դժվար է: Մեկ այլ բան է պրոֆեսիոնալ բռցնքամարտը, որտեղ նշանակություն չունի թե դու ծագումով ով ես: Այդ պատճառով դիմեցի իմ գործակալ Ժիրայր Բասմաջյանին եւ նրա օգնությամբ 2011-ին տեղափոխվեցի Բեռլինում գտնվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի Զաուերլանդ (Sauerland) ակումբ: Այժմ ունեմ ոչ թե երազանք, այլ միայն մեկ նպատակ` ծանր քաշային կարգում դառնալ աշխարհի չեմպիոն:

-Վահագն Սահակյանին այժմ ճանաչում ենորպես Դավիթ Գրաֆ, ինչո՞ւ հենց այս անունը ընտրեցիք:
-Դավիթ անունը ընտրեցինք գործակալիս` Ժիրայրի հետ: Մեր Էպոսի Սասունցի Դավթի կերպարը` որպես օրինակ ունենալով:
-Դավիթ,եթե մնայիք Հայաստանում արդյո՞ք կկարողանայիք նույն արդյունքին հասնել,ինչինայսօր հասել եք:
-Նշանակություն չունի թե մարդ որ երկրում է ապրում, հաջողությունների հասնում են ամենուր, չեմ կարող ասել ինչ կլիներ, եթե մնայի Հայաստանում: Գուշակություններ չեմ ուզում անել, ճակատագիրը ինձ բերեց Գերմանիա, ուրեմն պետք է այդպես լիներ:

-Կլինի՞արդյոք այնպես, որ մի օր հանդես գաք Հայաստանի դրոշի ներքո:
-Կյանքում ամեն բան պատահում է, ես մեծ սիրով կներկայացնեի Հայաստանը:
-Դավիթ, Վիկ Դարչինյանին անվանում են «Վայրի ցուլ», Արթուր Աբրահամին`«Արքա Արթուր», Դուք նույնպես ունեք մականուն եւ ինչպե՞ս է այն առաջացել:

-Մականունն ընտրեցի Գրաֆ, քանի որ այն կոմս է նշանակում: Հաշվի է առնվել ոչ միայն իմ ուժը:
-Իհարկե, դեռ վաղ է այս մասին խոսքել, սակայն մարզիկները սպորտից հեռանալուց հետո փորձում են շարունակել «կիսատ» թողած գործը: Հնարավո՞ր է, որ Հայաստանում մի օր տեսնենք Դավիթ Գրաֆի անվան մարզադպրոց:

-Ես Հայաստանում կիսատ թողած գործեր չունեմ: Իսկ եթե երբեւէ հնարավորություն ունենամ, ապա մեծ սիրով կզբաղվեմ բարեգործությամբ: Մարզադպրոցներ հիմնելը միակ տարբերակը չէ մարդկանց պիտանի լինելու համար, բազմաթիվ այլ հնարավորություններ եւս կան, որոնք ես մեծ հաճույքով կօգտագործեմ:
-Ձեր վերջին մենամարտը սեպտեմբերի 29-ին էր, խնդրում եմ պատմեք հետագա պլանների մասին:
-Սեպտեմբերի 29-ին հաղթեցի անգլիացի Մարտին Գրեյգերին, ամենայն հավանականությամբ, հաջորդ մենամարտը կլինի նոյեմբերին, սակայն օրը եւ վայր դեռ որոշված չէ:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի
Լուսանկաները` Դավիթ Գրաֆի Facebook-ի պաշտոնական էջից