Հայ-ռուսական համատեղ գիտարշավի մասնակիցները բացահայտում են Հայաստանի զբոսաշրջային վիթխարի ներուժը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող հայ-ռուսական առաջինհամատեղ զբոսաշրջային գիտարշավի նախաձեռնող-կազմակերպիչներին հոկտեմբերի 2-ին ընդունեցԳյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կորչմարը բարձր գնահատեց արշավի նախաձեռնությունը՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու առումով և առանձնահատուկ ընդգծեց Գյումրի քաղաքի զբոսաշրջային գրավչությունը: «Ձեր խնդիրն է գալով Հայաստան՝ հետագայում այստեղ ուղարկել ձեր ընկերներին և զբոսաշրջիկներին»,- ընդգծեց գլխավոր հյուպատոսը:
Գիտարշավի մասնակիցները`Վասիլի Կորչմարը և Գյումրու ռուսական սահմանապահ ջոկատի հրամանատարության ուղեկցությամբ, այցելեցին Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար զոհված ռուս և հայ զինվորականների հիշատակին:Արշավի մասնակիցներին առանձնահատուկ ընդունելության արժանացրեց նաև Գյումրու սահմանապահ ջոկատի հրամանատար գնդապետ Յուրի Այսինը՝ նրանց պատվին մատուցելով ճաշկերույթ:Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի պրոռեկտոր Լուրի Լագուսևը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ընդգծեց ռուս-հայկական բարեկամության հարատևության մասին: «Հայաստանում մենք մեզ զգում ենք այնպես, ինչպես տանը»,- ասաց պրոռեկտորը: Նա նշեց, որ հայկական հյուրասիրությունը և անմիջականությունը տուրիզմի զարգացման կարևոր գրավականներից է:
Հյուրերն այցելեցին նաև Երերույքի 4-րդ դարի տաճար և դիտեցին Անիի ավերակները: Արշավի մասնակիցները ամեն օր բացահայտում են Հայաստանի զբոսաշրջային վիթխարի պոտենցիալը և բնության աննկարագրելի գեղեցկությունը:Գիտազբոսաշրջային արշավի երրորդ օրվա ծրագրի շրջանակներում մասնակիցները եղան Սարդարապատի հուշահամալիրում, ծանոթացան թանգարանի ցուցանմուշներին և մտերմիկ միջավայրում ճաշակեցին թոնրի լավաշ` վայելելով գյուղական միջավայրի կոլորիտը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հովանու ներքո սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը Հայաստանում անցկացվում է գիտական զբոսաշրջային առաջին համատեղ արշավը` նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Գիտարշավը, որին մասնակցում են Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի և Տուրիզմի հայկական ինստիտուտի պատվիրակութունը,մեկնարկել է Երևան քաղաքից և ընդգրկում է Գյումրի, Դիլիջան, Սևան, Գորիս, Կապան, Մեղրի, Օշական և Էջմիածին քաղաքները:
Արշավի հիմնական նպատակներից է երիտասարդական զբոսաշրջության զարգացումը, նաեւ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը։ Այն նաև նպատակ ունի բացահայտել նոր զբոսաշրջային ռեսուրսներ, նպաստել նոր մրցունակ «զբոսաշրջային արդյունքների» ձևավորմանը և Հայաստանը ռուսական տուրիզիմի շուկայում պատշաճ ներկայացմանը: