«Բավարիա»-ն անակնկալ պարտություն է կրում «Բատէ»-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին  «Չեմպիոնների լիգա»-ի F, G, H,  խմբերի երկրորդ փուլի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, թիմերը գրանցեցին հետեւյալ արդյուքները. F խմբում իսպանական «Վալենսիա»-ն սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Լիլ»-ի նկատմամբ, իսկ տուրի անակնկալը գրանցվեց «Բատէ»-«Բավարիա» խաղում, որտեղ անսպասելի հաղթանակ տարավ «Բատէ»-ն` 3-1 հաշվով: Մրցաշարային աղյուսակը F խմբում գլխավորում է «Բատէ»-ն` վեց միավորով, «Վալենսիա»-ն եւ «Բավարիա»-ն ունեն երեքական միավոր:

G խումբ.  Մոսկվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջեց «Սելտիկ»-ին: «Բենֆիկա»-ն անկարող եղավ գրավելու «Բարսելոնա»-ի դարպասը, սակայն սեփական դարպասը ընդունեց երկու գնդակ: Այս խմբի միանձնյա առաջատարը «Բարսելոնա»-ն է` վեց միավորով: «Սելտիկ»-ը ունի չորս, իսկ «Բենֆիկա»-ն մեկ միավոր:

H խումբում անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ին հաջողվեց պարտության մատնել «Կլուժ»-ին 2-1 հաշվով: Թուրքական «Գալաթասարա»-ն նվազագույն հաշվով պարտվեց «Բրագա»-ին: H խմբի առաջատարը «Մանչեստեր Յունայթեդ»-ն է` վեց միավոր, երեքական միավոր ունեն «Կլուժ»-ն եւ «Բրագա»-ն:

«Չեմպիոնների լիգա» երրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 22-ին եւ 23-ին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում