«Բավարիա»-ն անակնկալ պարտություն է կրում «Բատէ»-ից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին «Չեմպիոնների լիգա»-ի F, G, H, խմբերի երկրորդ փուլի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, թիմերը գրանցեցին հետեւյալ արդյուքները. F խմբում իսպանական «Վալենսիա»-ն սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Լիլ»-ի նկատմամբ, իսկ տուրի անակնկալը գրանցվեց «Բատէ»-«Բավարիա» խաղում, որտեղ անսպասելի հաղթանակ տարավ «Բատէ»-ն` 3-1 հաշվով: Մրցաշարային աղյուսակը F խմբում գլխավորում է «Բատէ»-ն` վեց միավորով, «Վալենսիա»-ն եւ «Բավարիա»-ն ունեն երեքական միավոր:
G խումբ. Մոսկվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջեց «Սելտիկ»-ին: «Բենֆիկա»-ն անկարող եղավ գրավելու «Բարսելոնա»-ի դարպասը, սակայն սեփական դարպասը ընդունեց երկու գնդակ: Այս խմբի միանձնյա առաջատարը «Բարսելոնա»-ն է` վեց միավորով: «Սելտիկ»-ը ունի չորս, իսկ «Բենֆիկա»-ն մեկ միավոր:
H խումբում անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ին հաջողվեց պարտության մատնել «Կլուժ»-ին 2-1 հաշվով: Թուրքական «Գալաթասարա»-ն նվազագույն հաշվով պարտվեց «Բրագա»-ին: H խմբի առաջատարը «Մանչեստեր Յունայթեդ»-ն է` վեց միավոր, երեքական միավոր ունեն «Կլուժ»-ն եւ «Բրագա»-ն:
«Չեմպիոնների լիգա» երրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 22-ին եւ 23-ին: