Հասարակական

Ադրբեջանը ոճրագործին հերոսացնելով ցույց տվեց իր բռնապետական դեմքը. Սերժ Թանկյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ոճրագործին հերոսացնելով ցույց տվեց իր բռնապետական դեմքը. Սերժ Թանկյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի կողմից` դատապարտված մարդասպանի հանձնումն ու արդյունքում նրան Ադրբեջանում որպես հերոսի դիմավորելն ու ներում շնորհելը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին ադրբեջանցիների միջազգային կերպարը` որպես բռնապետական ղեկավարությամբ մի ժողովուրդ, որը խրախուսում է անիմաստ բռնությունը: Այս մասին հայտարարել է աշխարհահռչակ System of a Down խմբի անդամ, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը: «Ադրբեջանի դաշնակիցը, բացի Թուրքիայից, նավթն է»,-«Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ նշել է Թանկյանը: 

Նրա խոսքով` Հայաստանը իրականում նման հակաէկոլոգիական և ածխածնային դաշնակիցների կարիքն ընդհանրապես չունի: «Հայաստանը կարիք ունի ածխածնաչեզոք, էկոլոգիապես մշտակայուն, գյուղատնտեսական բազմազանությամբ հարուստ ապագայի, որպես իր դաշնակցի»,-նշել է Թանկյանը: Հայաստանի իրական առաջընթացը և երկրի տնտեսական, բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծումը կախված է բնությանը չվնասող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված փոխհամաձայնեցված ջանքերից:

Այս կերպ երկիրը կարտադրի ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման համար անհրաժեշտ սննդամթերք: Սա ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է` հաշվի առնելով երկրի դեպի ծով ելք չունենալու հանգամանքը, ինչպես նաև թշնամական երկրների հարևանությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական մեկուսացումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում