Կեղծ ԱՍԱԼԱ-ի քողի տակ Ադրբեջանն իրեն փորձում է ներկայացնել զոհի դերում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչող հայտարարությունները հայկական «ԱՍԱԼԱ» կազմակերպության վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական կողմի փորձեր` միջազգային հանրության աչքին ներկայանալու զոհի կարգավիճակում: Օգտագործելով Հայաստանի անունը` հանցագործը ցանկանում է լվանալ ձեռքերն ու մաքուր դուրս գալ իր իսկ սարքած պատմությունից:Սակայն նման չմտածված քայլերը շատ թանկ կարող են նստել Ալիևի վրա` հանգեցնելով կատարյալ ձախողման:

Այն բանից հետո, ինչ Բուդապեշտում Ադրբեջանի դեսպանատուն «ԱՍԱԼԱ»-ի կողմից ուղարկված հորինված նամակի մասին շինծու հայտարարությունները մերկացվեցին և հերքվեցին, Ադրբեջանը երկար չսպասեց այս պատմության մեջ Հայաստանի անունը սևացնելու նպատակով նոր քայլ ձեռնարկելու համար: Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը հանդես եկավ հերթական կեղծ հայտարարությամբ` խոսելով հայկական նոր, այսպես կոչված, ահաբեկչական կազմակերպության` «Նոր ԱՍԱԼԱ»-ի գոյության մասին: Մամլո խոսնակի հորինվածքի համաձայն` կազմակերպությունն իբր սպառնալիքներ էր հնչեցրել Ադրբեջանի և նրա մեծ եղբոր` Թուրքիայի հասցեին: Սակայն Ալիևի կողմից մտածված հերթական մտքի փայլատակումն իրականում ոչ այլ ինչ է, քան կատարյալ ձախողում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նմանօրինակ գործողությունները ղեկավարվում են Անկարայից: Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի ԱԳՆ-ն, հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ, հերքեց իր որևէ մասնակցությունը Հունգարիայի և Ադրբեջանի խայտառակ գործարքին, այդուհանդերձ ԱՍԱԼԱ-ի կողմից ուղարկվող հորինված նամակների մեջ շարունակ Թուրքիայի անվան շրջանառումը խոսում է հակառակի մասին: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու այդ նամակները պետք է գրվեն հենց թուրքերեն լեզվով:

Այսպիսի հայտարարությունները գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանի ղեկավարությունը` նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, բացարձակապես անպետք է որպես երկիրը կառավարող: Անտեսելով սեփական երկրի քաղաքացիներին` Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարեց ադրբեջանցիներին սպառնացող վտանգների մասին: Այս առումով պետք է Ադրբեջանին ֆենոմենալ երևույթ համարել մյուս բոլոր երկրների թվում. պետությունն ու դրա ղեկավարները ոչ միայն չեն պաշտպանում ադրբեջանցիներին կամ փորձում վերջին դեպքերից հետո հանգստացնել դրությունը երկրի ներսում, այլև հենց իրենքենահաբեկում սեփական երկրի քաղաքացիներին` կեղծ ու շինծու հայտարարություններ անելով: Նման պարագայում Ալիևն ու նրա շրջապատը պետք է գիտակցեն, որ սեփական անմտածված քայլերի հետևանքով առաջացած խուճապը կարող է շրջվել հենց իշխանությունների դեմ` դառնալով ներքին անկարգությունների պատճառ և սասանելով ալիևյան կլանի դիրքերն Ադրբեջանում:

Արաքս Կասյան

Հայերեն

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres